Այսօր: Շաբաթ, 28 Մարտի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սոնա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
24/03/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/03/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն.
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ին ժամը 23:59-ը ներառյալ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:
Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու և վարակումների դեպքերը բացառելու համար կրկին հորդորում ենք մնալ տանը:
Ձեր կողմից ցուցաբերված բարձր գիտակցության և ինքնամեկուսացման շնորհիվ դուք պաշտպանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատող հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը:
Խնդրում ենք տանից դուրս գալ բացառապես ծայրահեղ անհրաժեշտության պարագայում միայն:
Դուրս գալու դեպքում ցանկացած հեռավորության համար (անգամ նույն բնակավայրում խանութ այցելելիս) պարտադիր կերպով ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և Պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 16 որոշման հավելվածով ներկայացված ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՏԵՂԱՇԱՐԺՄԱՆ ԹԵՐԹԻԿԸ:
Հայտնում ենք, որ վերը նշված թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր գրված՝ լրացնելով թերթիկով պահանջվող պարտադիր տեղեկատվությունը:

Արագ արձագանքման թիմի ղեկավար՝ Նորայր Սանթրոսյան:

Հավելվածը կցվում է:

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (32ԿԲ)
Բոլորը
Ջրվեժ Համայնքի ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 13.03.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 17.02.2020
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner