|
05.11.25
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց»
|
|
Կրկին հաղթանակ՝ 2025 թվականի հունիսին կայացած «Նարնջագույն Կոբուլետի» միջազգային մրցույթ-փառատոնում Մարիամ Բաբայանը գրավել է պատվավոր առաջին տեղը։
|
|
|
05.11.25
Նոր հաղթանակներ
|
|
Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաների հերթական հաղթանակները «Կանչ» Հանրապետական մրցույթում. Մարի Մխեյան- ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ(GRAND PRIX) Մարիամ Բաբայան -1ին տեղ Բուդաղյան Սուսաննա -1ին տեղ Տոնոյան Լիլիթ-1ին տեղ Հովհաննիսյան Աիդա -1ին տեղ Բանգոյան Նարեկ-2րդ տեղ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։
|
|
|
31.10.25
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն
|
|
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջություն։«Անանենց Արվեստանոց»-ի ղեկավար Հայարփի Անանյանը հանդիպում ունեցավ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի աշակերտների հետ։ Շատ գեղեցիկ և մատչելի ձևով ներկայացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Թամար տատը մեր աշակերտներին ...
Մանրամասն |
|
|
31.10.25
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 7-ի՝ հերթական թիվ 10 նիստի օրակարգը հաստատելու մասին
|
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի նոյեմբերի 7-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 10-րդ նիստը: Օրակարգում՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասինՀամայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին։«Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։«Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական ...
Մանրամասն |
|
|
27.10.25
Իրավաբանական խորհրդատվություն
|
|
Հարգելի՛ արցախցիներ, Տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 12:00-ին, Ջրվեժ համայնքապետարանի դահլիճում կկայանա հանդիպում Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի փաստաբանների հետ։ Հանդիպման ընթացքում կտրամադրվի անվճար իրավաբանական խորհրդատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ՝Փաստաթղթերի ձեռքբերում և վերականգնում,Աշխատանքային ստաժի և կենսաթոշակի նշանակման խնդիրներ,Սոցիալական աջակցության ծրագրերին առնչվող հարցեր և այլ իրավական խնդիրներ։ Անհրաժեշտության դեպքում կտրամադրվի նաև իրավաբանական ...
Մանրամասն |
|
|
24.10.25
Հայտարարություն
|
|
Հարգելի քաղաքացիներ․ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը իրազեկում է, որ օրենքով սահմանված ժամկետում երեխաներին հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան ընդունելու և վերջիններիս պարտադիր կրթության իրավունքն ապահովելու նպատակով՝ 24-11-2010 N 1640-Ն հրամանով սահմանվել և այս՝ 2025-2026 ուսումնական տարվանից ուժի մեջ է մտել մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 7 և 8 տարին լրանալու դեպքում` երեխային իր տարիքին համապատասխան դասարան ընդունելու դրույթը:Հարգելի ծնողներ հայտնում ենք, որ ովքեր ունեն կրտսեր դպրոցական տարիքում (մասնավորապես՝ 2019թ.-ին ծնված) գտնվող, բայց դեռևս որևէ ուսումնական հաստատությունում չհաշվառված և մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը 6 տարին լրացող (կամ ...
Մանրամասն |
|
|
17.10.25
Մի բուռ աշուն ենք բերել
|
|
Աշնանամուտը Ջրվեժ համայնքում տարբերվում է ուրիշների աշունից: Այն ավելի գունեղ և կախարդական է դառնում Ջրվեժ համայնքում գործող մանկապարտեզների սաների կատարած հետաքրքիր և յուրօրինակ աշխատանքներով։ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ»-ի յուրաքանչյուր խումբ կատարել էր մեծ աշխատանք, նրանք յուրովի էին մեկնաբանել աշունը և աշնան տված բարիքները։ Մանկապարտեզը լցված էր աշնանային գունապնակի ողջ շքեղությամբ։ «Ձորաղբյուրի մանկապարտեզ»-ի սաները աշունը վայելեցին Ջրվեժի անտառպուրակում, իսկ Զովքի մանկապարտեզում թեժ աշնանային բերքահավաք էր։ «Աշուն… տարվա վերջին, ամենագեղեցիկ ժպիտը»։ Ջոն Հովարդ Բրայանտ
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |