Այսօր: Երկուշաբթի, 25 Մարտի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 493
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.03.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ջրվեժ համայնքի բոլոր բնակավայրերում համայնքապետարանը, վարչական ղեկավարների գրասենյակները, պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները մեծ եռանդով և ակտիվությամբ մասնակցեցին համապետական շաբաթօրյակին։ 
Շաբաթօրյակի ընթացքում աշխատանքները կատարվել են ըստ նախապես կազմված իրականացվելիք աշխատանքների քարտեզի և ծրագրի։ Շաբաթօրյակին օգտագործվել է «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան, ինչպես նաև վարձակալված մեկ տրակտոր և մեկ բեռնատար մեքենա։ Մասնակիցներն ապահովվել են անհրաժեշտ գործիքներով և պարագաներով։ Մաքրման աշխատանքների ընթացքում հավաքված աղբը տեղափոխվել է ժամանակին։ 

20.03.19 «ԼԱՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Վերսկսվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության «2018 թվականի Գործողությունների պլանով» նախատեսված «Խոշորացված համայնքների տնտեսական զարգացման տեսլականների մշակում» բաղադրիչի և ԳՄՀ (Գերմանիայի միջազգային համագործակցություն) ընկերության «Լավ տեղա­կան ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շարունակական գործընթացը: Ծրագրի շրջանակներում մարտի 20-ին Ջրվեժ համայնքում կազմակերպվել է միջոցառում՝ համայնքի ավագանու, աշխատակազմի, համայնքի ակտիվ բնակիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընդհանուր էությունը, նպատակները ներկայացվեցին Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համայնքային տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնի պետ Գարեգին ... Մանրամասն
15.03.19 ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶԻ ՄԻՋՆՈՐԴԱԳՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

2019 թվականի մարտի 15-ին Ջրվեժի համայնքապետարանում կազմակերպվել է Կոտայքի մարզի դատախազության դատախազ Տ.Ղուկասյանի միջնորդագրին վերաբերող քննարկում, որին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ՝ Արմեն Վարդանյանը, Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավար՝ Կորյուն Կարապետյանը, աշխատակազմի քարտուղար՝ Սուսաննա Թադևոսյանը, քաղաքացի Հովհաննես Երեմյանը:

Միջնորդագիրը վերաբերում էր Հովհաննես Երեմյանի կողմից իր հանգուցյալ հորը՝ Արմենակ Երեմյանին, առանց համապատասխան թույլտվության Ձորաղբյուրի գերեզմանատանը հուղարկավորելուն:

08.03.19 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ՝ ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Սիրելի կանայք, մայրեր և քույրեր․
Սիրով շնորհավորում եմ Ձեզ գարնան այս գեղեցիկ տոնի՝ մարտի 8-ի առթիվ։ Ցանկանում եմ Ձեզ առողջություն, ընտանեկան երջանկություն, սեր և ջերմություն, աշխատանքում՝ նորանոր ձեռքբերումներ։ 

07.03.19 ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Հարգելի բնակիչներ, «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում կազմակերպվող համապետական շաբաթօրյակից անմասն չի մնում Ջրվեժ համայնքը․ 2019 թվականի մարտի 23-ին անցկացվելու են տարածքի մաքրման աշխատանքներ՝ սահմանված գրաֆիկով։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը նախատեսվող միջոցառումներին։

06.03.19 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
2019 թվականի մարտի 15-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստը հետևյալ օրակարգով՝Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 68-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու և համայնքի ավագանու 2015 թվականի մարտի 12-ի թիվ 7-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին:Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության իրականացման կարգը և սանիտարական մաքրման սխեման հաստատելու և համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 70-Ն որոշումն ուժը կորցրած ... Մանրամասն
05.03.19 ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԺՈՂՈՎ

2019 թվականի մարտի 5-ին Ջրվեժի համայնքապետարանում տեղի ունեցավ ջրօգտագործողների ժողով, որի օրակարգում Ջրօգտագործողների ընկերության առաջիկայում կայանալիք ներկայացուցիչների ժողովին մասնակցելու համար ներկայացուցչի ընտրությունն էր։ Ժողովը նախագահում էր Սամվել Նիկողոսյանը։ Ժողովին մասնակցում էին մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության աշխատակից Էդիկ Բաբախանյանը, համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը, Ձորաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Կորյուն Կարապետյանը, համայնքի մի շարք ջրօգտագործողներ։ Առաջարկվեց երկու անձանց թեկնածություն՝ Սիրուշ Մկրտչյան և Աշոտ Հովհաննիսյան։ Բաց քվեարկության արդյունքում համայնքի ներկայացուցիչ ընտրվեց Սիրուշ Մկրտչյանը։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Ջրվեժ Համայքի Ավագանու հերթական նիստ 15.03.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 15.01.2019
Քաղաքացիների սպասարկման գրասենյակի պաշտոնական բացո
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

+37410644929

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner