01.10.25
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 8-ի՝ հերթական թիվ 9 նիստի օրակարգը հաստատելու մասին
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի հոկտեմբերի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 9-րդ նիստը:Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին2. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին։3. Ջրվեժ համայնքում գործող «Ջրվեժի միջնակարգ դպրոց» պետական ոչ առեվտրային կազմակերպությանը կապիտալ դրամաշնորհ հատկացնելու մասին։4. «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը ֆինանսական ...
Մանրամասն |
|
21.09.25
Շնորհավոր անկախության տոնդ Հայաստան
|
1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը, իսկ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեում վճռական «Այո»-ն ասաց ազատ ու ինքնիշխան հայրենիքին։ Այսօր մենք նշում ենք պատմական օրը, երբ Հայաստանը դարձավ անկախ պետություն՝ քայլելով դեպի ազատություն, ժողովրդավարություն և խաղաղ ապագա։
|
|
17.09.25
ԱՆՎՃԱՐ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ
|
Արցախից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Իրավաբանական աջակցություն բռնի տեղահանված անձանց» ծրագրի շրջանակներում հնարավորության ունեք անվճար իրավաբանական աջակցություն ստանալու Ջրվեժ համայնքում։ Անհրաժեշտության դեպքում խնդրում ենք դիմել համայնքապետարան կամ զանգահարել 091644929, 055845553 հեռախոսահամարներով:
|
|
12.09.25
Նոր հնարավորություն քաղաքացիների համար․ գործարկվել է «Տեսել եմ» հարթակը
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ ստեղծվել է «Տեսել եմ» նոր հարթակը (https://teselem.am/ ) և նույնանուն բջջային հավելվածը, որն հասանելի է AppStore -ում և GooglePlay -ում։Այս հարմարավետ գործիքի շնորհիվ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ընդամենը մի քանի վայրկյանում համայնքապետարանին փոխանցել նկատած խնդիրները՝ կցելով լուսանկար, տեսանյութ, կարճ նկարագրություն և նշելով ճշգրիտ տեղադիրքը։Համայնքի աշխատակազմը ստանում է ուղարկված տվյալները և ձեռնարկում անհրաժեշտ քայլեր՝ խնդրին լուծում տալու համար։ Լուծման ընթացքի և արդյունքի մասին քաղաքացին անմիջապես տեղեկություն է ստանում։«Տեսել եմ» հարթակի նպատակը պարզ է․● ընդլայնել բնակչության մասնակցությունը ...
Մանրամասն |
|
11.09.25
Ազգային պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում
|
«Իսա Համշենցու խաղա» Վայր – գ. Զովք (դպրոցի հարակից տարածք) Օր – 19.09 ( Սեպտեմբերի 19 ) Ժամ – 19։00 Սիրելի ընկերներ,Այս անգամ Ջրվեժի համայնքապետարանի և Անանենց Արվեստանոցի նախաձեռնությամբ մեր ավանդական պարերի բաց դասն անցկացվելու է Զովք գյուղում։Սակայն ձեզ համար ունենք նաև մի փոքրիկ անակնկալ․ կտեղափոխվենք դեպի հայոց լեռնաշխարհի ամենաչքնաղ անկյուններից մեկը՝ Համշեն, և կծանոթանանք համշենական պարային մշակույթի հետ։Համշենական ֆոլկլորը մեր ավանդական երգ ու պարի մեջ ունի իր յուրահատուկ տեղը և մշտապես մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Համշենցու խաղը՝ իր մեղեդով ու քնքուշ շնչով, անկրկնելի է։Ասող ում՝ պէռնա համշենցոց խաղի ձայնը ու խաղը։ Միջոցառումը ...
Մանրամասն |
|
04.09.25
Արհեստների և Արվեստների փառատոն Դիլիջանում
|
Դիլիջանում օգոստոսի 31-ին անցկացվեց արվեստի եւ արհեստների փառատոնը։ Այն նպաստում է տարածաշրջանի արվեստի և արհեստների, այդ թվում, դեկորատիվ արվեստի, խեցեգործության, դարբնագործության, փայտամշակման և ազգային խոհանոցների զարգացմանը: Այս փառատոնը կատարյալ վայր է, որտեղ միավորվում են ավանդական եւ ժամանակակից հայկական մշակույթը: Ջրվեժ համայնքը ներկայացնում էին ժողովրդական վարպետներ՝ Սյուզաննա և Հարություն Ավետիսյանները:
|
|
02.09.25
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 9-ի՝ հերթական թիվ 8 նիստի օրակարգը հաստատելու մասին
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2025 թվականի սեպտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու հերթական 8-րդ նիստը:Օրակարգում՝1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 35-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:2. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 148-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:4. Սոցիալական աջակցություն ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |