Այսօր: Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 352
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
14.11.19 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՌՅԱԿՈՒՄ
 Նոյեմբերի 14-ին «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարման» ծրագրի շրջանակում, Կոտայք ինֆոտանը տեղի ունեցավ «Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական կայքերի մշտադիտարկման արդյունքերը և կայքերում առկա էլեկտրոնային մասնակցության գործիքները և դրանց կիրառման առանձնահատկությունները» խորագրով սեմինար քննարկում: «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՏՀԶՎԿ հասարակական կազմակերպության ուսուցանող Ռոբերտ Գրիգորյանը ներկայացրեց Կոտայքի մարզի համայնքապետարանների պաշտոնական համացանցային կայքերի մշտադիտարկման արդյունքները:  Կոտայքի մարզում ՀԿՏՀ շահագործման առումով Ջրվեժ համայնքը ընդգրկվել է լավագույն եռյակում:    ՏՀԶՎԿ ... Մանրամասն
10.11.19 ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

  Ջրվեժ համայնքի սիրելի բնակիչներ և Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, այս օրը բոլորիս տոնն է և ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման մասնագիտական տոնի կապակցությամբ:
Տեղական ինքնակառավարումը, լինելով պետության կարևոր ինստիտուտներից մեկը, նաև քաղաքացիների համար իրական հնարավորություն է՝ իրացնելու իրենց իրավունքները, ապահովելու նրանց մասնակցությունը հիմնարար հարցերին լուծում գտնելու գործընթացներում, զարգացնելու ինքնակազմակերպումն ու նախաձեռնողականությունը:
 Կրկին շնորհավորելով տոնի առթիվ՝ մաղթում եմ հաջողություններ և հաստատակամություն, պատվաբեր և պատասխանատու գործում:

06.11.19 ՀՀ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ ՄԻՏՎԱԾ ՀԱՐԹԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված հարթակ (www.regions4growth.am), որի նպատակը համայնքների համաչափ սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ պետության կողմից վարվող քաղաքականությունը, ենթակառուցվածքների և ՀՀ տարածքների համաչափ զարգացմանը միտված միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ/ համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը ներկայացնելն է։ Հարթակը թույլ կտա պատկերացում կազմել ՀՀ մարզերում առկա ռեսուրսային պոտենցիալի մասին, որի արդյունավետ  գործարկումը հիմք կհանդիսանա  նպատակաուղղված  և մրցունակ գործունեություն ծավալելու  համար: Տվյալ հարթակի միջոցով յուրաքանչյուր փորձառու կամ սկսնակ գործարար ... Մանրամասն
05.11.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 9 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2019 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 9 արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով`
1.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 61-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
2.Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին:
3.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 59-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

01.11.19 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՋՐԱԳԾԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր բնակավայրում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի շրջանակներում այժմ իրականացվում են խմելու ջրագծի կառուցման աշխատանքներ։ Նախատեսվում է կառուցել 3418 մ երկարությամբ ջրագիծ։ Շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմում է 47.988.720 ՀՀ դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում բնակավայրում զգալի չափով կլուծվի խմելու ջրի խնդիրը։

18.10.19 ԴՊՐՈՑԻ ԲԱԿՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՏԱՐԱԾՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Սույն թվականի հոկտեմբերի 17-ին Ջրվեժի միջնակարգ դպրոցի բակում անցկացվեց միջոցառում ՀՀ Աշխատանքի և Սոցիալական հարցերի, ՀՀ Առողջապահության նախարարության և «Բարի Մամա» ՀԿ-ի կողմից կնքված  հուշագրի շրջանակներում, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից ֆինանսավորվող «Հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկության բարձրացում և կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում: Միջոցառմանը մասնակցեցին դպրոցի 100 աշակերտներ, որոնցից 53-ը ներառական կրթության երեխաներ էին: Միջոցառման նպատակն էր տարածել ներառական հասարակության գաղափարը: Միջոցառմանը ակտիվ մասնակցություն ունեցան դպրոցի աշխատակազմը, «Բարի մամա» ՀԿ-ի ներկայացուցիչները, ... Մանրամասն
18.10.19 «ՍՊԻՏԱԿ ՁԵՌՆԱՓԱՅՏ» ԽՈՐԱԳՐՈՎ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

ՌԴ վաստակավոր արտիստ Դիանա Գուրցկայայի և կույրերի ազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացավ «Սպիտակ Ձեռնափայտ» տեսողության խնդիրներ ունեցող երեխաների բարեգործական 10-րդ փառատոնը, որին մասնակցեց նաև մեր գյուղի իննամյա բնակիչ Միլենա Աշոտի Դավթյանը:

Միջոցառմանը մասնակցեցին ինչպես տեսողության խնդիրներ ունեցող երիտասարդ մասնակիցներ, այնպես էլ ռուսական էստրադայի երգիչներ: Փառատոնի նպատակն է՝ այս երեխաներին հնարավորություն ընձեռել զգալու, որ իրենք միայնակ չեն, իրենց օգնության ձեռք մեկնողներ շատ կան:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի Ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 12.11.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.10.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 06.09.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner