Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 583
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.10.19 ՄԱՐԶԱՅԻՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ

Ջրվեժ համայնքում մարզային շաբաթօրյակի շրջանակներում համայնքի ողջ տարածքում իրականացվում են տարածքի մաքրման աշխատանքներ, որոնցում ներգրավվել է համապատասխան տեխնիկա․ տրակտոր և բեռնատար ավտոմեքենա։ Շաբաթօրյակին մասնակցում են Ջրվեժի համայնքապետարանի, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի վարչական ղեկավարների աշխատակազմը, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի անձնակազմն ու աշակերտները, «Ձորաղբյուրի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի անձնակազմը, «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, միջնակարգ դպրոցները՝ վարչական աշխատակազմի և աշակերտների մասնակցությամբ։

10.10.19 «ԲՅՈՒՋԵԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սույն թվականի հոկտեմբերի 9-ին և 10-ին Ջրվեժի համայնքապետարանը և «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը համատեղ կազմակերպեցին «Բյուջեի պլանավորում» դասընթաց՝ համայնքի շահառու կանանց կարողությունների ուժեղացման նպատակով, որը կայացավ Ջրվեժի սբ․ Կաթողիկե եկեղեցուն կից սրահում։Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին փոքր բյուջեի կառավարման հմտություններ, ստացան ավանդների և վարկերի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ։

05.10.19 ՈՒՍՈՒՑՉԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
    Հայաստան աշխարհի սիրելի՛ ուսուցիչներ.    Մեծագույն երախտագիտությամբ շնորհավորում եմ Ձեզ լուսառատ այս օրվա առթիվ, օր, որ իր մեջ հարգանք ու երազանք, քնքշանք ու սեր ունի: Առանձնահատուկ տաղանդի շնորհիվ սովորեցնողից և դաստիարակողից բացի, Ձեր գորովագթությամբ դուք հանդիսանում եք գիտության բազում անհայտները բացահայտող այն մարդը, ում վիճակված է հավատարմորեն կրելու ուսուցչի Բարձր կոչումը, ով իր ուրույն ձեռագիրն է թողնում մեզ դեպի նոր բարձունքներ նվաճելու համար անհրաժեշտ ուղու ստեղծման գործում:        Ժամանակակից գիտությունը, նորարարական տեխնոլոգիաները, թվային գրատախտակները չեն կարող աշակերտի համար ուսումն էլ ավելի գրավիչ դարձնել, եթե չլինեն այն ուսուցիչները, ... Մանրամասն
03.10.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 8 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2019 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 8 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով`
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 17-ի N 61-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
3.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
4.Համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի N 5-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
5.Հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

01.10.19 ԿՈՄԻՏԱՍ-150: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՓԱՌԱՏՈՆ
  Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ.  Տեղեկացնում ենք, որ մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում սույն թվականի հոկտեմբեր ամսին կազմակերպվում է հայ ժողովրդական և հոգևոր երաժշտության Կոտայքի մարզային մրցույթ-փառատոն, որը նվիրվում է  Կոմիտասի ծննդյան 150 ամյակին:   Համայնքում գործող (անկախ ենթակայությունից) արտադպրոցական հաստատություններին, մշակութային հիմնարկներին, երաժշտական խմբերին, ինչպես նաև շնորհալի երգիչներին սիրով հրավիրում ենք մասնակցելու Կոտայքի մարզային մրցույթ-փառատոնին:   Բոլոր ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել Զովք և Ձորաղբյուր բնակավայրերի վարչական ղեկավարների գրասենյակներ կամ դիմել Ջրվեժի համայնքապետարան Նորայր Սանթրոսյանին ... Մանրամասն
30.09.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ՀԵՏ

Համայնքի ղեկավար Ռոբերտ Պետրոսյանը ընդունեց Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղից կցագրված յոթ զինապարտներին, որոնք մասնակցեցին և վերադարձան Վարդենիսում տեղակայված զորամասի բազայի վրա 2019 թվականի սեպտեմբերի 24-ից անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին և իր երախտիքի խոսքն ուղղեց նրանց՝ երկրի պաշտպանության գործընթացին ակտիվ մասնակցություն ունենալու համար:
Ահա նրանք՝ 
Համբարձումյան Արթուր, Կուջոյան Ալեքսանդր, Սիմոնյան Պողոս, Պողոսյան Ավագ, Սարգսյան Վարազդատ, Հակոբյան Արմեն և Մարգարյան Հարություն: 

27.09.19 ԿՈՄԻՏԱՍ-150 ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ

Մասնակցեցինք Կոտայքի թեմի Առաջնորդարանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 27-ին Հրազդան քաղաքաի դրամատիկական թատրոնում կազմակերպված «ԻՄ ԿՈՄԻՏԱՍԸ» խորագրով միջոցառմանը, որտեղ ելույթ ունեցողների մեջ էին նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցի սաները...

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի Ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.10.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 06.09.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.07.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 28.06.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner