|
11.11.25
Ազգային պարերի տարեվերջյան բաց դաս
|
|
Խաղ ու պարով, երգ ու ծիծաղով Ջրվեժ համայնքում ավարտվեց 2025 թվականի ազգային պարերի բաց դասը։Միջոցառմանը ներկա էին մեր շատ սիրելի «Անանենց արվեստանոցը», Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթն, «Ափ Ափի» ավանդական երգ-պարի խմբից ներկայացուցիչներ և Թամար տատը ով մեր օրերում ապրող եզակի ֆոլկլորի կրողներից է, որ գիտի ինչպես մատուցել մեր նախնիներից ավանդված բառ ու բանը, երգն ու պարը, խոսքն ու զրույցը։Միջոցառման ավարտը երկու տարիների ամփոփումն էր։Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը նվեր հանձնեց պարուսուցման ակտիվ մասնակից՝ փոքրիկ Դավիթին և պատվոգիր «Անանենց արվեստանոց»-ի ղեկավար Հայարփի Անանյանին, ով երկու տարի շարունակ ...
Մանրամասն |
|
|
10.11.25
Համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանի շնորհավորանքը տեղական ինքնակառավարման մարմինների օրվան նվիրված
|
|
Սիրելի՛ համայնքային ծառայողներ.Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ: Գրեթե երեք տասնամյակ առաջ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց ՏԻՄ համակարգը՝ որպես կառավարման ժողովրդավարացման գործընթացի առաջին քայլ: Պետության ամուր հենարանը կարող է լինել ապահով ու բարեկեցիկ միջավայր ունեցող համայնքը՝ ամրապնդելով քաղաքացու սեփական հողում ապրելու և արարելու ձգտումը:Ջրվեժ համայնքի բնակիչները համայնքի ղեկավարումը վստահել են մեզ, ուստի մեր նվիրական նպատակը պետք է լինի լավ առաջնորդությամբ նոր ձեռքբերումներով արդյունավորենք մեր աշխատանքները՝ ի նպաստ մեր ժողովրդի բարօրության ու համայնքի զարգացման: Կրկին շնորհավորելով Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ՝ ...
Մանրամասն |
|
|
06.11.25
2025 թվականի վերջին բացօթյա պարուսուցումը
|
|
Աշունք ա՜, պտղաքաղ ա՜, Օրախություն, ծիծաղ ա՜։ Մառաններս ու սրտներս լիքը աշունք է մեր հայրենիքում․ հանգիստ խղճով կարող ենք պատրաստվել Ամանորին ու սպասել, մինչև Խլվլիկը երթիկներից ձեն կտա։  «Անանենց Արվեստանոցը» այս տարվա իր վերջին բացօթյա պարուսուցումը կիրականացնի Ջրվեժ գյուղում  Այս անգամվա հյուրը՝ Ձեր կողմից ճանաչելի և սիրված Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի–պարի համույթն և Թամար տատը։  Օր՝ Նոյեմբերի 8  Ժամ՝ 12:00  Տեղ՝ Ջրվեժի համայնքապետարանի հարակից տարածք Մեր մշտական աջակից ու նախաձեռնող՝ Ջրվեժի համայնքապետարան  Լուսանկարը՝ Տիգրան Մադոյանի
|
|
|
05.11.25
Նոր հաղթանակներ
|
|
Ջրվեժի մանկական երաժշտական դպրոցի վոկալ բաժնի սաների հերթական հաղթանակները «Կանչ» Հանրապետական մրցույթում. Մարի Մխեյան- ՄԵԾ ՄՐՑԱՆԱԿ(GRAND PRIX) Մարիամ Բաբայան -1ին տեղ Բուդաղյան Սուսաննա -1ին տեղ Տոնոյան Լիլիթ-1ին տեղ Հովհաննիսյան Աիդա -1ին տեղ Բանգոյան Նարեկ-2րդ տեղ Շնորհավորում ենք մեր մասնակիցներին և մաղթում նոր հաղթանակներ։
|
|
|
05.11.25
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց»
|
|
Կրկին հաղթանակ՝ 2025 թվականի հունիսին կայացած «Նարնջագույն Կոբուլետի» միջազգային մրցույթ-փառատոնում վոկալ բաժնի սան Մարիամ Բաբայանը գրավել է պատվավոր առաջին տեղը։
|
|
|
05.11.25
Հուշարձանների շրջակայքի մաքրման աշխատանքներ
|
|
Ջրվեժի միջնակարգ դպրոցի վեցերորդ դասարանի աշակերտները դասղեկ Սիրանուշ Թելունցի հետ այցելել էին Ջրվեժ գյուղում գտնվող հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանին։ Փոքրիկները իրենց դասղեկի մասնակցությամբ, մեծ ջանասիրությամբ և ոգևորությամբ կատարեցին մաքրման աշխատանքներ։
|
|
|
31.10.25
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն
|
|
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն, հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջություն։«Անանենց Արվեստանոց»-ի ղեկավար Հայարփի Անանյանը հանդիպում ունեցավ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի աշակերտների հետ։ Շատ գեղեցիկ և մատչելի ձևով ներկայացրեց Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Թամար տատը մեր աշակերտներին ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |