Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 164
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.02.20 ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԵՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի փետրվարի 18-ին կայացավ աճուրդի հանված համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0406-0017 կադաստրային համարի գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի ջրովի վարելահողի աճուրդը, որի աճուրդային վաճառքի առավելագույն արժեքը կազմել է 3 300 000 դրամ:
Նշված գումարը հաղթողի կողմից համայնքի բյուջե մուտքագրվելուց հետո այն կօգտագործվի համայնքում իրականացվող տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

18.02.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ «ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ»

Տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` սույն թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/:

Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:

Եզրափակիչ փուլի մրցանակակիրների համար սահմանված են դրամական պարգևներ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան մինչև սույն թվականի հուլիսի 25-ը։

Մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 010-684929 և 055-835553 հեռախոսահամարներով, յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 0900 - 1800։

14.02.20 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ «ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ»
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ հայտարարվում է մրցույթ։ Մրցույթին մասնակցել ցանկացող ընտանիքները կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան մինչև սույն թվականի մայիսի 15-ը։ Մրցույթի մարզային ընտրական փուլը անցկացվելու է սույն թվականի հունիս ամսին:   ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ      Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով՝ 1) 1-ին տարիքային խումբ` 6-ից 8 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2012- 2014 թթ) 2) 2-րդ տարիքային խումբ` 9-ից 11 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2009- 2011 թթ) 3) 3-րդ տարիքային խումբ` 12-ից 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2006-2008 թթ). 4) 4-րդ տարիքային խումբ` 15-ից 16 տարեկան երեխա ունեցող ընտանիքներ (2004- 2005 թթ)      ... Մանրամասն
13.02.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋ՝ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՏՈՆ
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը։Տյառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ընծայում է Աստծուն, իսկ մորը՝ մաքրագործում: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, ով Աստծուց հրաման էր ստացել մահ չտեսնել, մինչև տեսներ աշխարհի ու մարդկության ... Մանրամասն
12.02.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի փետրվարի 17-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 2 արտահերթ նիստը՝ հետևյալ օրակարգով.

1.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 81-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

2.Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 84-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

3. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

10.02.20 ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍԵՐԳԵԵՎԻՉ ՊՈՒՇԿԻՆ
Փետրվարի 10-ին նշվում է XIX դարի ռուսական մշակույթի մեծագույն ներկայացուցիչ, ռուս նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր Ալեքսանդր Պուշկինի մահվան հիշատակի օրը։ Վերջինիս անցած ճանապարհը լուսաբանելու և ներկա ու գալիք սերունդներին մեծ մարդասերի հանճարեղ մտքերը հասու դարձնելու նպատակով՝ այսօր Ջրվեժի միջնակարգ դպրոցում օրը նվիրել էին Պուշկինի հիշատակին և կազմակերպել էին մեծ միջոցառում։ Միջոցառումը բավականին ծավալուն և ընդգրկուն էր, սակայն լավ կազմակերպված և ճիշտ ընտրված սցենարի շնորհիվ այն մեկ շնչով դիտվեց։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի տարբեր տարիքի աշակերտները, ովքեր վարպետությամբ ներկայացրեցին Պուշկինի ստեղծագործությունները։Միջոցառմանը ներկա էին աշակերտները, վերջիններիս ծնողները, դպրոցի ... Մանրամասն
10.02.20 ԵՐԿՐՈՐԴ ԱՃՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2020 թվականի հունվարի 16-ին աճուրդի ներկայացված Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 07-042-0406-0017 կադաստրային համարի՝ 1208,0 քառ.մետր մակերեսով հողակտորի աճուրդը համարվել է չկայացած՝ սակարկությունների արդյունքում ձևավորված առաջին և երկրորդ առավելագույն գինը սահմանված ժամկետում ամբողջությամբ չմուծելու պատճառով և նշված հողակտորի երկրորդ աճուրդային վաճառքը նախատեսվում է կազմակերպել 2020 թվականի փետրվարի 18-ին, ժամը 14:00-ին:

Տե՛ս հայտարարությունը

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 17.02.2020
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ  26.12.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner