Այսօր: Կիրակի, 15 Դեկտեմբերի 2019թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1219
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.12.19 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
Ջրվեժի համայնքապետարանում դեկտեմբերի 12-ին, ժամը 16:00-ին տեղի ունեցավ «Ջրվեժ համայնքի վարչական տարածքում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 67-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ» հանրային քննարկում, որին մասնակցում էին համայնքում սահմանափակման ենթակա ծառայության գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչներ և հարևանությամբ բնակվող մի շարք քաղաքացիներ:Քննարկման ընթացքում առաջարկվեցին մի շարք տարբերակներ՝ խնդրահարույց հարցի լուծման նպատակով։ Տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցիչներն առաջարկեցին տալ ևս մեկ տարի ժամանակ՝ գործունեության իրականացման վայրը ... Մանրամասն
10.12.19 ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱՀԱՎԱՔԻՆ ԶՈՐԱԿՈՉՎԱԾ ՋՐՎԵԺ ԳՅՈՒՂԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԲ.ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑՈՒՄ

2019 թվականի դեկտեմբերի 16-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը և այսօր Ջրվեժի Սբ. Կաթողիկե եկեղեցում տեղի ունեցավ Ձմեռային զորահավաքին զորակոչված պատանիների օրհնության կարգը: Մի խումբ զորակոչիկներ ստացան Ջրվեժի հոգևոր հովիվ՝ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի բարեմաղթանքները և օրհնությունը: Օրհնությունից հետո պատանիներին բաժանվեցին զինվորի աղոթքով բացիկներ:
Հաջողություն ենք մաղթում զորակոչիկներին՝ մեր երկրի սահմանները անառիկ պահելու գործում։  

07.12.19 ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ

  Այսօր Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին մեր ժողովուրդը ապրեց անասելի մեծ ցավ: 31 տարի առաջ այս օրը տեղի ունեցած ողբերգությունը մեր ժողովորդից խլեց հազարավոր մարդկային կյանքեր, պատճառեց հոգեկան, ֆիզիկական և նյութական զրկանքներ:
 Ի պատիվ մեր ժողովրդի, ով իր պատմության ընթացքում բազմիցս դիմակայել է դժվարությունների, ինչպես նաև շնորհիվ իր արարող ու ստեղծող տեսակի՝ այս ցավն էլ կարողացավ հաղթահարել կյանքով:
  Հավերժ հիշատակ մեր ժողովրդի անմեղ զոհերին։

04.12.19 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ
2019 թվականի դեկտեմբերի 4-ին Ջրվեժ բնակավայրում տեղի ունեցան «Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերի» վերաբերյալ» հանրային լսումներ։ Քննարկմանը մասնակցում էին համայնքի ղեկավարը, վարչական ղեկավարները, համայնքապետարանի աշխատակազմը, ավագանու անդամներ, համայնքային ոչ առևտրիային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բնակիչներ։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին համայնքում 2020 թվականի ընթացքում սպասվելիք եկամուտները, որոնց վերաբերյալ ներկաները առաջարկներ և դիտողություններ չունեին։ Այս հարցում ևս մեկ անգամ շեշտվեց հարկատուների կողմից հարկային պարտավորությունների կատարման նկատմամբ հետևողական վերաբերմունք ցուցաբերելու կարևորությունը։ Առանձին-առանձին ... Մանրամասն
03.12.19 «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Համայնքի ղեկավարի հանդիպումները համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շարունակվում են․ այսօր համայնքի ղեկավարի աշխատասենյակում տեղի ունեցավ հանդիպում «Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ձմեռային աշխատանքների, փողոցների սանիտարական մաքրման, աղբահեռացման ծառայությունների կազմակերպմանն առնչվող հարցեր։ Խոսվեց ֆինանսական միջոցների առկայության դեպքում աղբատար մեքենայի ձեռքբերման հավանականության մասին։ Համայնքի ղեկավարը մի շարք այլ հարցերին զուգահեռ անդրադարձավ նաև հաստիքացուցակին և աշխատավարձերին։ 

02.12.19 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
2019 թվականի դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով` 1. Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:2. Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2020 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին:3. 2020 թվականի տեղական վճարի գծով արտոնություններ սահմանելու մասին:4. Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2020 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին:5. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի 2020 թվականի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:6. Համայնքային ոչ առևտրային ... Մանրամասն
02.12.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

Դեկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարը հանդիպում ունեցավ «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատակազմի հետ։ Քննարկվեցին աշխատակիցներին հուզող ընթացիկ հարցեր, անդրադարձ կատարվեց 2020 թվականի հաստիքացուցակին, դպրոցի շենքային պայմանների բարելավմանն ուղղված մի շարք խնդիրների լուծման հնարավորություններին։ Համայնքի ղեկավարը կարևորեց նմանատիպ հանդիպումների անցկացումը՝ առավել արդյունավետ աշխատանքային հարաբերություններ կառուցելու նպատակով։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի Ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 09.12.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 12.11.2019
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.10.2019
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner