Այսօր: Շաբաթ, 4 Ապրիլի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.04.20 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Հարգելի բնակիչներ առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում Ձեր այցը համայնքապետարան բացառելու նպատակով՝ մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես դուք, համայնքի կայքից օգտվելով, կարող են առցանց դիմել համայնքապետարան։
   ԴԻՏԵԼ

02.04.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Հարգելի բնակիչներ.
Ստորև նշված կայքի միջոցով ապրիլի 10-ից սկսած կարող եք դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:
Կայքի շնորհիվ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: 
Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղմամբ՝ http://online.ssa.am/, որց հետո սեղմել 4-րդ աղյուսակի վրա՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ» բաժին մտնելու և սոցիալական աջակցությունները ստանալու կարգին ու պայմաններին ծանոթանալու համար:

01.04.20 ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ԹԻՎ 27 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի հայրենակիցներ,Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշմամբ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`• Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:• Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:✅Աշխատանքի գնալիս անհրաժեշտ ... Մանրամասն
26.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն.Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ին ժամը 23:59-ը ներառյալ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու և վարակումների դեպքերը բացառելու համար կրկին հորդորում ենք մնալ տանը:Ձեր կողմից ցուցաբերված բարձր գիտակցության և ինքնամեկուսացման շնորհիվ դուք պաշտպանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատող հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը: ... Մանրամասն
25.03.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ

  • Մարտի 25-ից մինչև մարտի 31-ը Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմը իր աշխատանքային գործունեությունը կծավալի հեռավար՝ առցանց եղանակով, բացառությամբ` համայնքի ղեկավարի, տեղակալի, վարչական ղեկավարների։
  • Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ապահովվելու է համայնքապետարանի գործառույթների անխափան իրականացումը։
  • Դիմումները, բողոքները, նամակները կարող եք ուղարկել jrvezh.kotayq@mta.gov.am էլեկտրոնային փոստով կամ մուտք գործելով համայնքապետարանի պաշտոնական կայք՝ www.jrvezh.am։
  • Հրատապ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝  Ջրվեժ բնակավայր - 010-68-49-29 կամ 060-53-55-53, Ձորաղբյուր բնակավայր - 055-86-55-53 և Զովք բնակավայր - 055-87-55-53։
20.03.20 ՀԵՌԱՎԱՐ ԵՂԱՆԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի բնակիչներ․  Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումներով պայմանավորված տեղեկացնում ենք Ձեզ, որ քաղաքացիները և իրավաբանական անձինք կարող են համայնքապետարանի պաշտոնական կայքի ընձեռնած հնարավորությունների շնորհիվ չներկայանալով համայնքապետարան. • Տեղեկանալ համայնքային նորություններին և իրադարձություններին, ծանոթանալ ՏԻՄ-երի կողմից կայացված որոշումներին, թողնել մեկնաբանություններ և ներկայացնել առաջարկներ:  • Առցանց եղանակով ներկայացնել գրություններ, դիմումներ, հարցումներ և բողոքներ:  • Հետևել ներկայացված գրությունների, դիմումների, հարցումների, բողոքների ընդունման, գրանցման և կատարման ընթացքին:  • Ստանալ ... Մանրամասն
18.03.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն. Մեծ ցավով արձանագրում ենք, որ համաշխարհային այս աղետից անմասն չմնաց նաև Հայաստանը: Կորոնավիրուսի դեմ պայքարում անհրաժեշտ է, ոպեսզի պահպանենք տարբեր գերատեսչությունների կողմից ամենօրյա հնչեցվող խորհուրդներն ու հորդորները, ցուցաբերենք գիտակցության բարձր մակարդակ ու հավատ առ Աստված և վաղվա լավ օրվա հանդեպ: Հանրապետության մակարդակով կորոնավիրուսի վարակի բերովի դեպքերով պայմանավորված Ջրվեժ համայնքի ղեկավարի 2020 թվականի մարտի 17-ի թիվ 160-Ա որոշմամբ ստեղծվել է միջոցառումների համակարգման շտաբ և արագ արձագանքման թիմ:Եվս մեկ անգամ խնդրում ու հորդորում ենք՝ նախանշանների դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, ինքնամեկուսանալ և տեղյակ պահել արագ արձագանքման ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ջրվեժ Համայնքի ավագանու նիստ
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 13.03.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 17.02.2020
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner