Այսօր: Հինգշաբթի, 4 Մարտի 2021թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.03.21 ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ․

Ջրվեժ համայնքը մեծ կորուստ ունեցավ։

Ցավով տեղեկացանք, որ կյանքի 74-րդ տարում ողբերգական ավտովթարից կյանքից  հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված, Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը՝ մեծ հայ, հոգևորական և ուսուցիչ։ Նա իր իմաստուն խորհուրդներով և ներկայությամբ մեծ հենարան և ուժ էր Ջրվեժ համայնքի բնակչությանը։

Սիրելի Տեր Կյուրեղ, բառերն անզոր են նկարագրելու այն վիշտը, որ զգում ենք մենք։

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։

23.02.21 ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԵՆՔ COVID-19-ԻՆ
Սիրելի հայրենակիցներ.Վերջին շրջանում թեև նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի նվազում, սակայն վարակի վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0,59-ից հասնելով մինչև 0,95-ի, ինչի պատճառով անհրաժեշտություն է եղել բարձրացնել զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ինչպես կազմակերպություններում, այնպես էլ բնակչության շրջանում:Ելնելով վերը շարադրվածից և հոգալով բոլորիս առողջության համար՝ հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ:Հիշեցնում ենք, որ Ջրվեժի համայնքապետարանին դիմումներ կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ Jrvezh.am պաշտոնական կայքի և jrvezh.kotayq@mta.gov.am էլ. փոստի միջոցով:Հնարավորության ... Մանրամասն
13.02.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ
Շնորհավոր Տեառնընդառաջ կամ ՏրնդեզՀայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ... Մանրամասն
04.02.21 «ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ»
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին անց է կացվելու «Գյուղական մարզական խաղեր» հանրապետական մրցաշարը: Խաղերին կարող են մասնակցել 18 և ավելի բարձր տարիքի տղամարդիկ և 16-ից բարձր տարիքի աղջիկներ ու կանայք, որոնք համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչներ են։ Մրցումներին չեն կարող մասնակցել աթլետիկայով զբաղվող այն մարզիկները, որոնք վերջին երկու տարում մասնակցել են հանրապետական և միջազգային մրցումներին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք մինչև սույն թվականի հուլիսի 1-ը կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան՝ 055-835553 հեռախոսահամարով:«ՀՀ գյուղական մարզական խաղերի» 2021 թվականի կանոնակարգը կցվում ... Մանրամասն
04.02.21 «ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ»
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության,  գիտության,  մշակույթի  և  սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի  16-ի № 1766-Ա/2   հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝   տարեց  բնակչության  առողջության  ամրապնդման,  ակտիվ  հանգստի  կազմակերպման,  առողջ  կենսակերպի  գաղափարների  տարածման  նպատակով`  2021  թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի,  շախմատ,  շաշկի,  բասկետբոլի  գնդակի  նետում  և  դարթս  մարզաձևերից/:   Խաղերին  կարող  են  մասնակցել  ... Մանրամասն
28.01.21 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը», որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը:
Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորի՛ն, զինվոր ծնած մայրերի՛ն ու հայ ժողովրդի՛ն:
Փառք ու պատիվ հայ զինվորին: Շնորհակալ ենք ձեր նվիրումի, խիզախության և հայրենասիրության համար։
Հավերժ Փառք ու Պատիվ մեր Անմահ Հերոսներին։
Շնորհավոր Հայոց բանակի տոնը:
08.01.21 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 1 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2021 թվականի հունվարի 15-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 1 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.

1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 83-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի N 93-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 12-ի N 67-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 15.01.2021
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 25.12.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 25.11.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner