Այսօր: Հինգշաբթի, 9 Ապրիլի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1107
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.04.20 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պարետի 2020 թվականի ապրիլի 6-ի N 34 որոշմամբ Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների (https://www.gov.am/files/docs/4006.pdf):

Նոր տարբերակն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:

07.04.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 4 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի ապրիլի 14-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 4 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին:
2.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեից սուբվենցիա ստանալու նպատակով Ջրվեժ համայնքի ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին:
4.Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:

07.04.20 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հայաստան աշխարհի սիրելի մայրեր, տիկնայք և աղջիկներ.Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մեր ազգային լավագույն արժանիքներից մեկը եղել և միշտ կլինի հայ ընտանիքներում մոր հանդեպ տածած անսահման սերն ու նվիրվածությունը: Հայ կինն իր առաքինի իմաստությամբ մշտապես անգնահատելի դեր է ունեցել ընտանիքներում և ընդհանրապես հասարակության կյանքում դարերով ձևավորված ավանդույթների և ազգային արժեքների պահպանման առաքելությամբ: Միայն ամուր ընտանիքն ու այդ ընտանիքից ներս սերն ու հավատն են, որ կարող են երաշխավորել մեր ժողովրդի լուսավոր ապագան և սերունդների հայեցի դաստիարակությունը:Գարնանային արևաշող այս տոնը վստահաբար տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ աշխարհը ... Մանրամասն
03.04.20 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՌՑԱՆՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

  Հարգելի բնակիչներ.

Առցանց ծառայությունների կիրառումը խթանելու և ստեղծված իրավիճակում Ձեր այցը համայնքապետարան բացառելու նպատակով մշակվել է կարճ ուղեցույց-տեսահոլովակ, որը ներկայացնում է, թե ինչպես դուք, համայնքի կայքից օգտվելով, կարող եք առցանց դիմել համայնքապետարան։
ՈՒՂԵՑՈՒՅՑ-ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ

02.04.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   Հարգելի բնակիչներ.
Ստորև նշված կայքի միջոցով ապրիլի 10-ից սկսած կարող եք դիմել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով նախատեսված սոցիալական աջակցությունները ստանալու համար:
Կայքի շնորհիվ հնարավոր է ծանոթանալ աջակցության տրամադրման կարգին և չափին: 
Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղմամբ՝ http://online.ssa.am/, որց հետո սեղմել 4-րդ աղյուսակի վրա՝ «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներ» բաժին մտնելու և սոցիալական աջակցությունները ստանալու կարգին ու պայմաններին ծանոթանալու համար:

01.04.20 ՊԱՐԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի ԹԻՎ 27 ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հարգելի հայրենակիցներ,Պարետի 2020 թվականի մարտի 31-ի թիվ 27 որոշմամբ մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները։Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները`• Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:• Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում:✅Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման:✅Աշխատանքի գնալիս անհրաժեշտ ... Մանրամասն
26.03.20 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՆՁԱՆՑ ՏԵՂԱՇԱՐԺԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ջրվեժ համայնքի սիրելի ազգաբնակչություն.Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև 2020 թվականի մարտի 31-ին ժամը 23:59-ը ներառյալ սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և սահմանվել է անձանց պարտադիր ինքնամեկուսացում իրենց մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով:Նոր կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու և վարակումների դեպքերը բացառելու համար կրկին հորդորում ենք մնալ տանը:Ձեր կողմից ցուցաբերված բարձր գիտակցության և ինքնամեկուսացման շնորհիվ դուք պաշտպանում եք ոչ միայն ձեզ, այլև ձեզ շրջապատող հարյուր հազարավոր քաղաքացիների կյանքը: ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՆԵՐ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԵՐ
Դիմումների առցանց ընդունում
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 13.03.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու արտահերթ նիստ 17.02.2020
Ջրվեժ Համայնքի  Ավագանու հերթական նիստ 15.01. 2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner