05.03.21
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 2 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ
|
2021 թվականի մարտի 12-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 2 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով. 1. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 2. Համայնքի ղեկավարի հաշվետվությունը համայնքի զարգացման հնգամյա ծրագրի՝ 2020 թվականին իրականացված աշխատանքների վերաբերյալ: 3. Ջրվեժ համայնքի 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: 4. Համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: 5. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 6. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
|
|
01.03.21
ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ․
|
Ջրվեժ համայնքը մեծ կորուստ ունեցավ։ Ցավով տեղեկացանք, որ կյանքի 74-րդ տարում ողբերգական ավտովթարից կյանքից հեռացավ բոլորիս կողմից շատ սիրված, Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանը՝ մեծ հայ, հոգևորական և ուսուցիչ։ Նա իր իմաստուն խորհուրդներով և ներկայությամբ մեծ հենարան և ուժ էր Ջրվեժ համայնքի բնակչությանը։ Սիրելի Տեր Կյուրեղ, բառերն անզոր են նկարագրելու այն վիշտը, որ զգում ենք մենք։ Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։
|
|
23.02.21
ՄԻԱՍԻՆ ՀԱՂԹԵՆՔ COVID-19-ԻՆ
|
Սիրելի հայրենակիցներ.Վերջին շրջանում թեև նկատվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի նվազում, սակայն վարակի վերարտադրության ցուցանիշը հունվարի 30-ից աճել է՝ 0,59-ից հասնելով մինչև 0,95-ի, ինչի պատճառով անհրաժեշտություն է եղել բարձրացնել զգոնությունը անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ինչպես կազմակերպություններում, այնպես էլ բնակչության շրջանում:Ելնելով վերը շարադրվածից և հոգալով բոլորիս առողջության համար՝ հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները, պահպանել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ:Հիշեցնում ենք, որ Ջրվեժի համայնքապետարանին դիմումներ կարող եք ներկայացնել առցանց եղանակով՝ Jrvezh.am պաշտոնական կայքի և jrvezh.kotayq@mta.gov.am էլ. փոստի միջոցով:Հնարավորության ...
Մանրամասն |
|
13.02.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋ
|
Շնորհավոր Տեառնընդառաջ կամ ՏրնդեզՀայ Առաքելական Եկեղեցին այսօր՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։ Տրնդեզ, Տեառնընդառաջ, Տանդառեջ, Տնդալեշ, Տառինջ-տառինջ, Դառդառանջ, Դոռոնջ, Մելետ և բազմաթիվ այլ անուններով հայտնի տոնը հայ ժողովուրդը նշում է հազարամյակներ շարունակ։Տեառնընդառաջի տոնը Տիրոջն ընդառաջ գնալու հրավեր է բոլորին։ Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական անդրանիկ զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն ընծաներ մատուցեր և օրհնություն ստանար: Հայ Առաքելական Եկեղեցու հաստատած կանոնների համաձայն, ութ օրականում մկրտում են մանկանը, իսկ 40 օրականում մայրը երեխայի հետ գալիս է տաճար, քահանան երեխային ...
Մանրամասն |
|
04.02.21
«ԳՅՈՒՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐ»
|
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ.Տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին անց է կացվելու «Գյուղական մարզական խաղեր» հանրապետական մրցաշարը: Խաղերին կարող են մասնակցել 18 և ավելի բարձր տարիքի տղամարդիկ և 16-ից բարձր տարիքի աղջիկներ ու կանայք, որոնք համայնքի գյուղական բնակավայրերի բնակիչներ են։ Մրցումներին չեն կարող մասնակցել աթլետիկայով զբաղվող այն մարզիկները, որոնք վերջին երկու տարում մասնակցել են հանրապետական և միջազգային մրցումներին։ Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձիք մինչև սույն թվականի հուլիսի 1-ը կարող են դիմել Ջրվեժի համայնքապետարան՝ 055-835553 հեռախոսահամարով:«ՀՀ գյուղական մարզական խաղերի» 2021 թվականի կանոնակարգը կցվում ...
Մանրամասն |
|
04.02.21
«ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽԱՂԵՐ»
|
Ջրվեժ համայնքի հարգելի բնակիչներ․Տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 16-ի № 1766-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` 2021 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/: Խաղերին կարող են մասնակցել ...
Մանրամասն |
|
28.01.21
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ
|
Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: 1992 թվականի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին պատմական որոշումը», որով էլ ազդարարվեց Ազգային բանակի հիմնման սկիզբը: Փա՛ռք Հայոց բանակին, նրա զինվորի՛ն, զինվոր ծնած մայրերի՛ն ու հայ ժողովրդի՛ն: Փառք ու պատիվ հայ զինվորին: Շնորհակալ ենք ձեր նվիրումի, խիզախության և հայրենասիրության համար։Հավերժ Փառք ու Պատիվ մեր Անմահ Հերոսներին։ Շնորհավոր Հայոց բանակի տոնը:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |