Այսօր: Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2020թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.10.20 ՀՐԹԻՌԱՀՐԵՏԱՆԱՅԻՆ ԶՈՐՔԵՐԻ ՕՐ
Այսօր ՀՀ Զինված ուժերում նշվում է հրթիռահրետանային զորքերի օրը: ՀՀ զինված ուժերի կազմավորմանը զուգընթաց ձևավորվել են նաև հրթիռահրետանային ստորաբաժանումները, որոնք իրենց նշանակալից դերակատարությունն են ունեցել հայրենի սահմանների պաշտպանության և Արցախի անվտանգության ապահովման գործում: Գրեթե բոլոր մարտական գործողություններն ուղեկցվում էին հրթիռահրետանային սպառազինության մասնագիտացված կիրառմամբ, ինչը որոշիչ դեր խաղաց ռազմաճակատի տարբեր հատվածներում հակառակորդի նկատմամբ կրակային զգալի առավելություն ստեղծելու գործում: ՀՀ Զինված ուժերի հրթիռահրետանային զորքերը հանդիսանում են հակառակորդի կրակային խոցման հիմնական միջոցը: Արդեն որերորդ անգամ Արցախը դարձել է հայերի միասնականության փարոսը, ... Մանրամասն
06.10.20 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԹԻՎ 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՄԱՍԻՆ

2020 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին կկայանա համայնքի ավագանու թիվ 10 հերթական նիստը՝ հետևյալ օրակարգով.

  1. Համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի կատարման մասին:
  2. 2020 թվականի տեղական տուրքերի գծով արտոնություն սահմանելու մասին:
  3. Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 84-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
  4. «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելու մասին:
  5. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
  6. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
  7. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
  8. Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին:
06.10.20 ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԵՊԻ ԱՐՑԱԽ ՄՈՒՏՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հանրապետությունում տիրող իրավիճակը և Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը հայտնում ենք, որ բացառիկ անհրաժեշտության դեպքում ՀՀ-ից դեպի Արցախի ելքի համար թույլտվություն նպատակով անհրաժեշտ է դիմել Վարչապետի աշխատակազմ կառավարության պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգով՝ հիմնավոր կերպով ներկայացնելով տվյալներն ու անձը հաստատող փաստաթղթերի լուսապատճենը:

Չափորոշիչներ՝ 

Արցախում գրանցում ունեցող քաղաքացիներ

ՀՀ-ում գրանցված, բայց Արցախում բնակվող քաղաքացիներ

Արցախում մերձավոր ազգականներ ունեցող քաղաքացիներ (ծնող, քույր/եղբայր, կին/ամուսին, զավակ)

Արցախում աշխատող քաղաքացիներ

Արցախի կառավարության կողմից ներկայացված կազմակերպությունների աշխատակիցներ:  

27.09.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Խիզա՛խ հայրենակիցներ.Սիրելի՛ ազգաբնակչություն.Ջրեժի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծած մարտական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է խստորեն պահպանել տեղեկատվական անվտանգության բոլոր կանոնները, լինել զգոն Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունների նկատմամբ, համացանցում կասկածելի բնույթի տեղեկություններ հանդիպելու դեպքում չտարածել դրանք և անհապաղ դիմել ՀՀ ԱԱԾ թեժ գծի՝ 191 հեռախոսահամարով կամ անձնական նամակով գրել  www.facebook.com սոցիալական ցանցի «ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն» ( https://www.facebook.com/www.sns.am/ ) պաշտոնական էջին:Հետևե՛ք միայն պաշտոնական ... Մանրամասն
21.09.20 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21

«Հայրենիքը սկսվում է սիրուց և կործանվում դրա բացակայությունից»... 

Այսօր սեպտեմբերի 21-ն է՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության օրը, մեր պետական և ազգային տոներից մեկը: Անկախություն, որը սերունդներ էին երազել, ու սերունդներ էին իրենց ստեղծագործ միտքն ու բազկի ուժը նվիրաբերել այդ երազանքի իրականացման համար: 29 տարի առաջ, 1991 թվականին Խորհրդային Հայաստանի քաղաքացիները պատմական որոշում կայացրին` անկախությունը ընտրելով որպես միակ հնարավոր կարգավիճակ և երկրի հետագա զարգացման լուսավոր ուղի: Ուրեմն համախմբվենք և պահպանենք, սիրենք և ծաղկեցնենք մեր հայրենիքը:

14.09.20 ՍԵՊՏԵՄԲԵՐՅԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ
Ջրվեժի համայնքապետարանում գեղեցիկ ավանդույթ է դարձել Ջրվեժ համայնքի Ջրվեժ, Ձորաղբյուր և Զովք բնակավայրերի միջնակարգ դպրոցների առաջին դասարանցիներին  ուսումնական տարվա համար անհրաժեշտ գրենական պիտույքներով ապահովելու գործընթացը: Այդ ավանդույթից անմասն չեն մնացել նաև Ջրվեժի միջնակարգ դպրոցի նախակրթարանի և Ձորաղբյուրի մանկապարտեզի սաները, քանի որ նշված հաստատություններին էլ տրամադրվել են ուսուցողական ծրագրերում անհրաժեշտ պարագաները։ Այս տարին ևս բացառություն չէր և թվով 152 աշակերտների հանձնվեցին փաթեթներ։ Հաջողություններ ենք մաղթում մեր առաջին դասարանցիներին և ցանկանում, որ ուսման հանդեպ նրանց ունեցած խանդավառությունը ողջ կյանքում չմարի ու գիտելիքներով զինվելու ճանապարհը նրանց ... Մանրամասն
13.09.20 ԽԱՉՎԵՐԱՑ ՏՈՆ
Սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին տոնում է 5 տաղավար տոներից վերջինը` Խաչվերացը: Տոնը փրկարար Խաչին նվիրված չորս տոներից (Սբ.Խաչի երևման տոն, Գյուտ Խաչի, Վարագա Սբ. Խաչի և Խաչվերաց) մեկն է: Այն վերաբերում է Հիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման հիշատակին:  Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Խաչվերացը հնուց ի վեր հայ ժողովրդի համար ամենակարևոր տոներից է եղել։ Ինչպես յուրաքանչյուր ժողովրդական տոն, Խաչվերացը նույնպես համընկնում է տնտեսական տարվա որոշակի փուլի, մասնավորաբար՝ բերքահավաքի ավարտին և աշնանացանին։ Հայոց տարբեր ազգագավառներում տոնն ունեցել է անվան տեղական տարբերակներ՝ պայմանավորված բարբառային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Ինչպես առցանց դիմել համայնքապետարան
Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստ  09.09.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.07.2020
Ջրվեժ Համայնքի Ավագանու հերթական նիստ 10.06.2020
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76

010-684929, 060-535553

jrvezh.kotayq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner