Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Վարդան Ռուբենի Թումանյանին տալ երկհարկանի բնակելի տան, լողավազանի, օժանդակ շինությունների կառուցման և պարսպապատման շինարարության թույլտվություն՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 42-րդ փողոցի թիվ 5 հասցեի տնամերձ հողամասում։
2.Պարտավորեցնել Վարդան Ռուբենի Թումանյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վարդան Ռուբենի Թումանյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: