Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, որոշում եմ.
1.Դավիթ Գագիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0113 կադաստրային համարի հողակտորում տալ ջերմոցի կառուցման շինարարության թույլտվություն:
2.Դավիթ Գագիկի Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0338-0113 կադաստրային համարի 2345,68 քառ.մ մակերեսով հողակտորի նպատակային նշանակությունը համարել փոփոխված գյուղատնտեսական նշանակության հողերից արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա, ըստ գործառնական նշանակության` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի:
3.Պարտավորեցնել Դավիթ Գագիկի Մաթևոսյանին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
4.Աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանին՝ հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Դավիթ Գագիկի Մաթևոսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: