Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացի Տիգրան Էդուարդի Սամվելյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 1-ին այգեգործական զանգվածի 7-րդ տեղամասի թիվ 5, 6 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ բնակելի տան վերակառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Տիգրան Էդուարդի Սամվելյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: