Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 095-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2023 թվականի N 095-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՁՈՐԱՂԲՅՈՒՐ ԳՅՈՒՂԻ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանը՝ Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող, իր ընտանիքի կողմից փաստացի օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր) իրեն օտարելու խնդրանքով:

Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, հիմք ընդունելով Ձորաղբյուր գյուղի վարչական ղեկավարի առաջարկը և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի բնակիչ Թամարա Ապավենի Զաքարյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` ուղղակի վաճառքի ձևով օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Անտառային փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0369-0028-001-002 կադաստրային համարի բնակարանը (նախկին հանրակացարանի շենք)` 56,04 քառ.մետր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 74,03 քառ.մետր)՝ նախապատվություն տալով Թամարա Ապավենի Զաքարյանին, ընդ որում՝ հաշվի առնելով այն, որ բնակարանը կառուցվել է մինչև 2001 թվականը և 2001 թվականից հետո կառուցապատում չի իրականացվել, այն տրամադրել անհատույց (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29122020-07-0151, տրված 2020 թվականի դեկտեմբերի 29-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2020 թվականի օգոստոսի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -12

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ

ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ

ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ

ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner