Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Թույլատրել ստորև նշված անհատ ձեռնարկատերերին 2020 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ՝
1)Անուշ Արշակի Մանուկյանին, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 8 հասցեում,
2)Արման Սուրենի Պետրոսյանին, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի թիվ 8/3 հասցեում։
2․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Սուրեն Սամսոնյանին՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 14-րդ փողոցի 1-ին փակուղու թիվ 5/1 հասցեում 2020 թվականին զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ոգելից և ալկոհոլային խմիչքների արտադրանքի իրացմամբ, ժամը 24։00-ից հետո հանրային սննդի և զվարճանքի կազմակերպմամբ։
3.Պարտավորեցնել տնտեսվարող սուբյեկտներին՝ մուծելու սահմանված տեղական տուրքը:
4.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին` հաստատված թույլտվությունները հայտատուներին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո` 3-օրյա ժամկետում:
5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ տնտեսվարող սուբյեկտներին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։