Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով և հիմք ընդունելով «ԳԵՈԿԱԴ 55» ՍՊԸ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբերի 7-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և տրված եզրակացությունը, որոշում եմ.
1.Համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 23-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման և շինության մի մասի գործառնական նշանակությունը փոխելու մասին» թիվ 521-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշման նախաբանի 2-րդ պարբերությունում և որոշման 1-ին կետում «արհեստանոց» բառը փոխարինել «կոշիկի անհատական պատվերների սրահ» բառերով:
2.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Մարատ Զաքարի Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: