Ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասի, 2191 հոդվածի պահանջներով և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Գրետա Վանիկի Մայիլյանը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի թիվ 3/41 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չի ավարտել, որոշում եմ.
1.Գրետա Վանիկի Մայիլյանին ենթարկել վարչական պատասխանատվության տուգանքի ձևով` 816 425 (ութ հարյուր տասնվեց հազար չորս հարյուր քսանհինգ) դրամ գումարի չափով:
2.Պարտավորեցնել Գրետա Վանիկի Մայիլյանին՝ օրենքով նախատեսված ժամկետում մուծելու տուգանքը Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228101 հաշվին:
3.Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել Գրետա Վանիկի Մայիլյանին:
4.Որոշումն ուժի մեջ է մտնում վարույթի մասնակից Գրետա Վանիկի Մայիլյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով, կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` Վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
6.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո: