Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացիներ Ռաֆայել Ռուդիկի Մարությանի (ծնված 1985 թվականի նոյեմբերի 06-ին), Լուսինե Գրիշայի Գրիգորյանի (ծնված 1988 թվականի հունիսի 22-ին) և Աբգար Սարգսի Առաքելյանի (ծնված 1986 թվականի նոյեմբերի 11-ին) լիազոր անձ Արմեն Սամվելի Սամվելյանի (ծնված 1988 թվականի հունվարի 2-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Լուսինե Գրիշայի Գրիգորյանին և Աբգար Սարգսի Առաքելյանին պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 27062022-07-0157, տրված 2022 թվականի հունիսի 27-ին) 922,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով իրենց օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող, իրենց կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող՝ 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 30042024-07-0180 վկայական, տրված 2024 թվականի ապրիլի 30-ին):
Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 174-Ա որոշումը, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 18/1 հասցեում գտնվող՝ 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողամասին կից, Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոցի թիվ 20 հասցեում գտնվող գույքի սեփականատեր Արթուր Հարությունի Հովագիմյանի համաձայնությունն այն մասին, որ վերը նշված հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարվի այն փաստացի տիրապետող և օգատգործող Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Լուսինե Գրիշայի Գրիգորյանին և Աբգար Սարգսի Առաքելյանին, որոշում եմ․
1.Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Լուսինե Գրիշայի Գրիգորյանին և Աբգար Սարգսի Առաքելյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 18 հասցեում գտնվող 922,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, իրենց կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Լուսինե Գրիշայի Գրիգորյանին և Աբգար Սարգսի Առաքելյանին` կադաստրային արժեքով:
2.Սահմանել, որ հողօգտագործողներ Ռաֆայել Ռուդիկի Մարությանը, Աբգար Սարգսի Առաքելյանը և Լուսինե Գրիշայի Գրիգորյանը, սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228176 հաշվին պետք է վճարեն հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 300 695 (երեք հարյուր հազար վեց հարյուր իննսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ հողօգտագործողներ Ռաֆայել Ռուդիկի Մարությանի, Լուսինե Գրիշայի Գրիգորյանի և Աբգար Սարգսի Առաքելյանի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարի վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդների հետ կնքել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 46-րդ փողոց թիվ 18/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 28,6 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5.Ընդունել ի գիտություն, որ առուվաճառքի պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռաֆայել Ռուդիկի Մարությանին, Լուսինե Գրիշայի Գրիգորյանին և Աբգար Սարգսի Առաքելյանի Սարգսյանին որոշման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: