Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Սոնա և Գայանե Սահակյաններին տալ բնակելի տան վերակառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 3-րդ զանգվածի 13-րդ թաղամասի թիվ 11 հասցեի հողամասում։
2.Պարտավորեցնել Սոնա և Գայանե Սահակյաններին՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սոնա և Գայանե Սահակյաններին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: