Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները, Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 4-րդ փողոցի թիվ 15 հասցեի բնակիչ Նազելի Ռաֆիկի Ռաֆայելյանի ընտանիքի վերաբերյալ, այն է՝ Նազելի Ռաֆիկի Ռաֆայելյանը բնակվում է ընտանիքի երեք անձով, ինքը, ամուսինը՝ Ռաֆիկ Գարեգինի Դավթյանը, ծնված՝ 1960 թվականին և աչափահաս աղջիկը՝ Լիզա Ռաֆիկի Դավթյանը, ծնված՝ 2012 թվականին, ընդ որում՝ Լիզա Դավթյանի մոտ ախտորոշվել է էպիլեպսիա հիվանդություն, որի բուժման նպատակով դեղորայք գնելու անհրաժեշտութնունից, ընտանիքի ֆինանսական ու սոցիալական վիճակից ելնելով Նազելի Ռաֆիկի Ռաֆայելյանը դիմել է համայնքապետարան՝ սոցիալական աջակցություն ստանալու խնդրանքով, որոշում եմ.
1.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին՝ բյուջեի համապատասխան հոդվածից Նազելի Ռաֆիկի Ռաֆայելյանի ընտանիքին տրամադրել սոցիալական աջակցություն՝ հատկացնելով 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով սննդի քարտ:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Նազելի Ռաֆիկի Ռաֆայելյանին ընտանիքին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: