Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Ալեքսանդր Սումբատի Աղամյանի (ծնված 1947 թվականի մայիսի 01-ին) կողմից Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,58 քառ.մետր մակերեսով հողամասը և հողամասում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 24,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14052013-07-0061, տրված 2013 թվականի մայիսի 14-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից կազմված և 2013 թվականի հունվարի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ կետի, նույն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2012 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 31-Ա և 2019 թվականի մարտի 15-ի թիվ 12-Ա որոշումը, որոշում եմ.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին փողոցի թիվ 1/27 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,58 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 24,5 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած ու այն փաստացի տիրապետող և օգտագործող անձին՝ Ալեքսանդր Սումբատի Աղամյանին:
2.Սահմանել, որ Ալեքսանդր Սումբատի Աղամյանը սույն որոշման ընդունումից հետո, 10-օրյա ժամկետում պետք է վճարի հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 258 430 (երկու հարյուր հիսունութ հազար չորս հարյուր երեսուն) Հայաստանի Հանրապետության դրամ, շինության՝ ավտատնակի, արժեքը՝ 66 763 (վաթսունվեց հազար յոթ հարյուր վաթսուներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
3.Սահմանել, որ սույն որոշման ընդունումից հետո, հողամասը ձեռք բերողի կողմից 10-օրյա ժամկետում վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4.Հանձնարարել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի օտարման պայմանագիր:
4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Գրիգոր Սերոբյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ալեքսանդր Սումբատի Աղամյանին որոշման ընթացքի մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: