|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 060 535553, 010 684929, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 սեպտեմբերի 2025 թվականի N 099-Ա |
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 15-ի թիվ 4-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչները (փոփոխված՝ համայնքի ավագանու 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 61-Ն որոշմամբ), Ջրվեժ համայնքի սոցիալական խնդիրների ուսումնասիրման հանձնաժողովի դրական եզրակացությունը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 136/1 տան բնակիչ Վարդան Համբարձումի Պողոսյանի կողմից համայնքապետարանին 2025 թվականի սեպտեմբերի 2-ին հասցեագրված դիմումի առնչությամբ, այն է՝ 2025 թվականի հուլիսի 4-ին Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքից մինչև փողոցի վերջնամաս ընկած հատվածում ջրի քանակի ավելացման և սելավատարի վարարման հետևանքով վնասվել է Վարդան Համբարձումի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող Mercedes-Benz մակնիշի 97 WW 097 հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցը, ավագանին որոշում է․ 1․Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցի թիվ 136/1 տան բնակիչ Վարդան Համբարձումի Պողոսյանին ցուցաբերել ֆինանսական աջակցություն՝ 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական օգնություն ընտանիքներին» ծրագրից։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|