|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 նոյեմբերի 2020 թվականի N 826-Ա |
ՀԱՍՏԱՏՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետով, որոշում եմ. 1.Թույլատրել Ռուբեն Սերգեյի Հակոբյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժի համայնքի Ջրվեժ գյուղի 27-րդ փողոցի թիվ 2 հասցեի տնամերձ հողակտորում 2019 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 134 շինարարության թույլտվությամբ տրված կիսանկուղային հարկով երկհարկանի բնակելի տան կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Ռուբեն Սերգեյի Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|