Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Ռոբերտ Մակիչի Սիմոնյանի լիազոր անձ Արման Ռոբերտի Սիմոնյանի խնդրանքը, որոշում եմ.
1․Ռոբերտ Մակիչի Սիմոնյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 10-րդ փողոց 1-ին փակուղի թիվ 18 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորից բաժանված կառուցապատված 178,2 քառ.մետր մակերեսով թիվ 1 առանձնացվող մասին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 10-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 18/1, թիվ 2 կառուցապատված առանձնացվող մասին՝ 208,2 քառ.մետր մակերեսով, տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 10-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 18:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Ռոբերտ Մակիչի Սիմոնյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: