Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջով, որոշում եմ․
1․Թույլատրել անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 15-րդ փողոցի թիվ 11 հասցեում զբաղվելու ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրատեսակների վաճառքով։
2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին՝ հաստատված թույլտվությունները հայտատուին տրամադրել տեղական տուրքի վճարումը կատարելուց հետո՝ 3-օրյա ժամկետում։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անհատ ձեռնարկատեր Արսեն Գրիգորյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։