Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մանուկ Մանուկյանի կողմից 2024 թվականի մարտի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, ինչպես նաև հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին սահմանակից՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ այգեգործական տարածք 19-րդ թաղամասի թիվ 15/1 հասցեի 550,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Բաբկեն Գուրգենի Մայանցի (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 25012018-07-0009 վկայական, տրված՝ 2018 թվականի հունվարի 25-ին) խնդրանքն առ այն, որ իր հողամասին սահմանակից համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասն օտարվի իրեն, որպես այն փաստացի տիրապետողի և օգտագործողի, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ Բաբկեն Գուրգենի Մայանցի սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 2-րդ այգեգործական տարածք 19-րդ թաղամասի թիվ 15/1 հասցեի 550,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին սահմանակից և Բաբկեն Գուրգենի Մայանցի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 07-042-0170-0039 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 126,87 քառ.մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 867 068 (ութ հարյուր վաթսունյոթ հազար վաթսունութ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Բաբկեն Գուրգենի Մայանցին: