Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 108-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրացման N 07072022-07-0108 վկայականը, տրված 2022 թվականի հուլիսի 7-ին և հաշվի առնելով քաղաքացի Եղիշե Դերմենջյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Թույլատրել Եղիշե Դերմենջյանին՝ շարունակելու սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 31 հասցեի հողակտորում 2025 թվականի հուլիսի 22-ի թիվ ՇԹ/750/10871-25 շինարարության թույլտվությամբ տրված պարիսպի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն փոփոխված նախագծային փաստաթղթերի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Եղիշե Դերմենջյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: