Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 48 և 51-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով քաղաքացի Գայանե Նովիկի Հարությունյանի լիազոր անձ Արսեն Հակոբի Հարությունյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Գայանե Նովիկի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական զանգված 44, 44/1, 45 հասցեների հողակտորները միավորել և միավորված անշարժ գույքին տրամադրել հասցե` համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, Այգեգործական զանգված, թիվ 44:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Գայանե Նովիկի Հարությունյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։