Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմանբ հաստատված կարգի 50-րդ և 62-րդ կետերի պահանջներով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 11-ի N 15-Ա որոշումը և հաշվի առնելով Հովհաննես Ցոլակի Կարապետյանի խնդրանքը, որոշում եմ.
1.Հովհաննես Ցոլակի Կարապետյանին սեփականության իրավունքով պատկանող մարզ Կոտայք համայնք Ջրվեժ գյուղ Ա տեղամաս 5-րդ թաղամաս թիվ 3 հասցեի՝ 07-042-0208-0018 կադաստրային համարի 561,0 քառ.մետր մակերեսով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24112022-07-0114), հողակտորը վերահասցեավորել և վերահասցեավորված անշարժ գույքին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 208-րդ թաղամաս, թիվ 7:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Հովհաննես Ցոլակի Կարապետյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: