Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Կարո Մկրտչի Փալայանին և Հայկ Գալուստի Գալստյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 40-րդ փողոցի թիվ 42 հասցեի տնամերձ հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ քարե պարիսպի կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Կարո Մկրտչի Փալայանին և Հայկ Գալուստի Գալստյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: