30.04.24
Ազգային պարերը Ջրվեժում
|
Ազգային պարի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։ Ուշադրություն՝ նախապես հայտարարված մայիսի 3-ի փոխարեն հանդիպում ենք մայիսի 5-ին՝ Ջրվեժի ուխտի օրը (Սբ․Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը): Վայրը՝ Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հատվածում Օրը և ժամը՝ մայիսի 5-ին ժամը 14։30-ին Օրվա հյուրեր՝ Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ, «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ Միջոցառման նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։ Սիրով սպասում ենք բոլորիդ։
|
|
30.04.24
Ջրվեժ համայնքի տոնը և Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը
|
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես արդեն գիտենք, Ջրվեժ համայնքի տոնը և Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը 2024 թվականի մայիսի 5-ին է։ Ջրվեժի համայնքապետարանը, Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցին և Անանենց արվեստանոցը համատեղ կազմակերպում են միջոցառում, որի օրակարգը հետևյալն է․Ժամը 10։00 – Մելքոնյան փողոցի սկզբնամասից թափորով երթ դեպի եկեղեցի,Ժամը 11։00 – Սբ․ Պատարագ,Ժամը 13։30 – Մատաղի օրհնությունԺամը 13։45 – Կաթողիկե եկեղեցու բակում համերգ, ուխտագնացության պարերգերի ուսուցումԺամը 14։20 – Եկեղեցու բակից երգ ու պարով քայլերթ դեպի համայնքապետարանԺամը 14։30 – Ջրվեժի երաժշտական դպրոցի սաների ելույթ (ժողգործիքներ)Ժամը 14։40 – Պարուսուցում, Ջան գյուլում տոնին ծանոթացում։Ակնկալում ...
Մանրամասն |
|
30.04.24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի՝ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի մայիսի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը: Օրակարգում՝ 1.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:2.Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 168-Ա որոշման մեջ ...
Մանրամասն |
|
24.04.24
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն.Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործության մեր անմեղ զոհերին՝ խնկարկելով վերջիններիս հավերժ հիշատակն ու վերհիշելով նրանց տառապանքի ուղին:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ ...
Մանրամասն |
|
16.04.24
ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
|
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայքի «Ծառայությունների հավաքածու» բաժնում ներդրվել են նոր ծառայությունների տեղեկատվական քարտեր։ Ներդրված նոր ծառայությունների թվում են՝ - Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում։
- Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում։
- Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում։
- Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում։
|
|
12.04.24
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ
|
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի սաները մասնակցեցին «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» 15-րդ մրցույթ փառատոնին և կրկին անգամ պատվով ներկայացան։ Էստրադային վոկալ մինուսային հնչյունագրով անվանակարգում մեր սաները արժանացել են պատվավոր մրցանակների՝ Սուսաննա Բուդաղյան-2-րդ մրցանակ և Մարիամ Բաբայան-3-րդ մրցանակ։ Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
|
|
10.04.24
Հայտարարություն
|
Հարգելի քաղաքացիներ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են՝ դաստիարակներ։ Դաստիարակին ներկայացվող որակավորման պահանջները`նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Ցանկացողները կարող են դիմել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-16։00։ Հասցե՝ գյուղ Ջրվեժ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |