Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.05.24 Հարգելի քաղաքացիներ

2024 թվականի փետրվարի 29-ին ընդունվել է «ՀՀ կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 1985-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության N 273-Ն որոշումը, որի համաձայն 2024 թվականի մայիսի 1-ից ՀՀ Արարատի, ՀՀ Արմավիրի, ՀՀ Լոռու և ՀՀ Կոտայքի մարզերում քաղաքաշինական գործունեության իրականացման թույլտվությունները  տրամադրվելու են բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով։

 

06.05.24 Հայտարարություն

ԱՐԱՐ հայ ազգային արվեստի պահպանման կենտրոնը շարունակում է  կարպետագործության և գորգագործության անվճար դասընթացները: Դասընթացի ընթացքում խորապես կուսումնասիրվի Հայաստանի գորգագործական մշակույթը և կսովորեցվի արհեստի հմտությունները։ Նպատակը՝ պահպանել և տարածել ոչ նյութական մշակութային ժառանգությունը։

ԱՐԱՐ-ի կենտրոնը գործում է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում։

Դասընթացը կվարի ժողովրդական վարպետ Սուզաննա Ավետիսյանը։ 

Գրանցվելու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 

093-659336, 093-012331։ 

 

03.05.24 Շնորհակալագրի հանձնում
Ջրվեժի համայնքապետարան էր հրավիրվել Նվարդ Խաչատրյանը, ով երկար տարիներ՝ «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի ստեղծման օրից, անմնացորդ նվիրումով աշխատել է տնօրեն։
Ջրվեժ համայնքի ղեկավար Նորայր Սանթրոսյանը շնորհակալագիր հանձնեց տիկին Խաչատրյանին մանկապարտեզի կայացման և զարգացման գործում ներդրած ավանդի համար։
Ջրվեժի համայնքապետարանի ողջ անձնակազմը ջերմ մթնոլորտում ճանապարհեց տիկին Խաչատրյանին վաստակած հանգստի։
30.04.24 Ջրվեժ համայնքի տոնը և Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Ինչպես արդեն գիտենք, Ջրվեժ համայնքի տոնը և Սուրբ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը 2024 թվականի մայիսի 5-ին է։ Ջրվեժի համայնքապետարանը, Ջրվեժի սուրբ Կաթողիկե եկեղեցին և Անանենց արվեստանոցը համատեղ կազմակերպում են միջոցառում, որի օրակարգը հետևյալն է․Ժամը 10։00 – Մելքոնյան փողոցի սկզբնամասից թափորով երթ դեպի եկեղեցի,Ժամը 11։00 – Սբ․ Պատարագ,Ժամը 13։30 – Մատաղի օրհնությունԺամը 13։45 – Կաթողիկե եկեղեցու բակում համերգ, ուխտագնացության պարերգերի ուսուցումԺամը 14։20 – Եկեղեցու բակից երգ ու պարով քայլերթ դեպի համայնքապետարանԺամը 14։30 – Ջրվեժի երաժշտական դպրոցի սաների ելույթ (ժողգործիքներ)Ժամը 14։40 – Պարուսուցում, Ջան գյուլում տոնին ծանոթացում։Ակնկալում ... Մանրամասն
30.04.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 8-Ի՝ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԹԻՎ 5 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքում (հասցեն՝ ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, Մելքոնյան փողոց թիվ 76) 2024 թվականի մայիսի 8-ին, ժամը 17։00-ին կայանալու է Ջրվեժ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական 5-րդ նիստը: Օրակարգում՝ 1.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին:2.Նախատեսվող գործունեության իրականացմանը նախնական համաձայնություն տրամադրելու մասին:3.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 10-ի N 5-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:4.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 168-Ա որոշման մեջ ... Մանրամասն
30.04.24 Ազգային պարերը Ջրվեժում

Ազգային պարի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։

Ուշադրություն՝ նախապես հայտարարված մայիսի 3-ի փոխարեն հանդիպում ենք մայիսի 5-ին՝ Ջրվեժի ուխտի օրը (Սբ․Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը):

 Վայրը՝ Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հատվածում

Օրը և ժամը՝ մայիսի 5-ին ժամը 14։30-ին

Օրվա հյուրեր՝

Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ,

«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ

Միջոցառման նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։

Սիրով սպասում ենք բոլորիդ։

24.04.24 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն.Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործության մեր անմեղ զոհերին՝ խնկարկելով վերջիններիս հավերժ հիշատակն ու վերհիշելով նրանց տառապանքի ուղին:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ 13.02.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner