Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
30.04.24 Մայիսի 5-ի միջոցառումների օրակարգը

Մայիսի 5-ին Ջրվեժ համայնքի տոնն է և Սբ․ Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը

- Ժամը 10։00 – Մելքոնյան փողոցի սկզբնամասից լինելու է թափորով երթ դեպի եկեղեցի

-  Ժամը 11։00 – Կմատուցվի Սբ․ Պատարագ

-  Ժամը 13։30 – Մատաղի օրհնություն

-  Ժամը 13։45 – Կաթողիկե եկեղեցու բակում համերգ, ուխտագնացության պարերգերի ուսուցում

-  Ժամը 14։20 – Եկեղեցու մոտից երգ ու պարով քայլերթ դեպի համայնքապետարան

-  Ժամը 14։30 – Ջրվեժի երաժշտական դպրոցի սաների ելույթ (ժողգործիքներ)

-  Ժամը 14։40 – Պարուսուցում, Ջան գյուլում տոնին ծանոթացում։

 

Միջոցառման նախաձեռնողներ՝ Ջրվեժի Կաթողիկե եկեղեցի, Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։

30.04.24 Ազգային պարերը Ջրվեժում

Ազգային պարի զարգացման և տարածման նպատակով՝ ամիսը մեկ անգամ Ջրվեժ համայնքում անցկացվելու են ազգային պարերի բաց դասեր։

Ուշադրություն՝ նախապես հայտարարված մայիսի 3-ի փոխարեն հանդիպում ենք մայիսի 5-ին՝ Ջրվեժի ուխտի օրը (Սբ․Կաթողիկե եկեղեցու ուխտի օրը):

 Վայրը՝ Ջրվեժի համայնքապետարանի վարչական շենքի հարակից հատվածում

Օրը և ժամը՝ մայիսի 5-ին ժամը 14։30-ին

Օրվա հյուրեր՝

Ռուդիկ Հարոյանի անվան «Մասունք» ավանդական երգի-պարի համույթ,

«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ

Միջոցառման նախաձեռնողներ՝ Ջրվեժի համայնքապետարան, Անանենց Արվեստանոց։

Սիրով սպասում ենք բոլորիդ։

24.04.24 ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ 109-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն.Այսօր Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է և մենք հարգանքի տուրք ենք մատուցում Առաջին աշխարհամարտի տարիներին ծրագրված և իրականացված հրեշավոր ոճրագործության մեր անմեղ զոհերին՝ խնկարկելով վերջիններիս հավերժ հիշատակն ու վերհիշելով նրանց տառապանքի ուղին:Ցեղասպանության տարիներին մեր ժողովուրդը տեսավ մեկ և կես միլիոն իր զավակների սպանդը, իր ազգային-հոգևոր արժեքների, մեր գյուղերի ու քաղաքների ավերումը։ Մեր նահատակները, ահավոր տառապանքների միջով անցնելով, «մասնակից դարձան Քրիստոսի չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահվան, ժառանգակից Հարության» (հմմտ․ Փիլիպ. 3.10) և աննկուն մնալով հավատքի մեջ՝ անպարտելի եղան ոգով ու մահվանից հավիտենական կյանք փոխադրվեցին՝ ... Մանրամասն
16.04.24 ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ

Հարգելի բնակիչներ,

Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայքի «Ծառայությունների հավաքածու» բաժնում ներդրվել են նոր ծառայությունների տեղեկատվական քարտեր։ 

Ներդրված նոր ծառայությունների թվում են՝ 

  1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի փոխարեն նոր վկայականի տրամադրում։
  2. Կորած հաշվառման վկայագրի փոխարեն նոր վկայագրի հատկացման կամ մաշված հաշվառման վկայագրի փոխանակում։
  3. Մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարեն տառերի ու թվերի նույն հավաքածուն պարունակող նոր համարանիշերի տրամադրում։
  4. Տրանսպորտային միջոցի հաշվառման միջազգային վկայագրի տրամադրում։
12.04.24 «Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ
«Ջրվեժի մանկական երաժշտական դպրոց» ԱԿՈՒՀ ՀՈԱԿ-ի սաները մասնակցեցին «ԱՐՏ ՄՅՈՒԶԻՔ» 15-րդ մրցույթ փառատոնին և կրկին անգամ պատվով ներկայացան։ 
Էստրադային վոկալ մինուսային հնչյունագրով անվանակարգում մեր սաները արժանացել են պատվավոր մրցանակների՝ Սուսաննա Բուդաղյան-2-րդ մրցանակ և Մարիամ Բաբայան-3-րդ մրցանակ։
Շնորհավորում ենք մեր սաներին և մաղթում նորանոր հաղթանակներ։
10.04.24 Հայտարարություն
Հարգելի քաղաքացիներ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են՝ դաստիարակներ։ Դաստիարակին ներկայացվող որակավորման պահանջները`նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ: Ցանկացողները կարող են դիմել «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի մսուր-մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ։ Յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10։00-16։00։ Հասցե՝ գյուղ Ջրվեժ ... Մանրամասն
07.04.24 Ապրիլի 7-ը
Հանեմ գանձերը հայոց լեռների,Շաղ տամ բոլորը մորս ոտքի տակ`Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:Շաղ տամ մարգարիտն` համայն ծովերի,Ծաղիկների հետ,մորս ոտքի տակ`Ախ,էլի քիչ է,ախ,քիչ է էլի:Ցած բերեմ բոլոր բույլերն աստղերի,Զույգ աչքերիս ետ ձգեմ ոտքի տակ`Մորս ոտքի տակ`,ախ,քիչ է էլի:  Դարեր շարունակ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Այդ օրը Հրեշտակապետը Մարիամին ավետեց մայրանալու լուրը:Հետագայում Ամենայն Հայոց կաթողիկոսն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, մայրության, գեղեցկության օր:Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագ է մատուցվում, և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում:Իսկ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր, տեսահոլովակներ
Ավագանու թիվ 4 արտահերթ նիստ 12.04.2024
Ավագանու թիվ 3 արտահերթ նիստ 13.03.2024
Ավագանու թիվ 2 արտահերթ նիստ 13.02.2024
Ավագանու թիվ 15 հերթական նիստ 27․12․2023
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner