Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1.Քաղաքացիներ Ալեքսան Ռաֆիկի Գալստյանին և Սուսաննա Գուրգենի Խաչատրյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Այգեգործական զանգվածի 4-րդ թաղամասի թիվ 7 հասցեի հողամասում տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ մեկ հարկանի բնակելի տան կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման համար:
2.Որոշման կատարման հսկողությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա: