Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունիսի 2019 թ.

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՈՏՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 1477-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 փակուղու 2–րդ տան բնակիչ Մարատ Դավթի Հովհաննիսյանի խնդրանքը, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Զովք գյուղի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտները՝ 197,25 հեկտար մակերեսով, մեկ տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 1-ին փողոցի թիվ 3 փակուղու 2–րդ տան բնակիչ Մարատ Դավթի Հովհաննիսյանին՝ անասնագլխաքանակի արածեցման նպատակով:

2.Վարձակալությամբ տրամադրվող արոտի տարեկան վարձավճարի չափը կազմում է 94 680 (իննսունչորս հազար վեց հարյուր ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առաջատար մասնագետ Հուսիկ Գրիգորյանի վրա:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հուսիկ Գրիգորյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner