Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



20 հունվարի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 778-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել «Այանիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) տնօրեն Արթուր Բորիսի Ուզունյանի (ծնված՝ 1979 թվականի մարտի 5-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել «Այանիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 1/2 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 2057,4 քառ.մետր մակերեսով հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 14012013-07-1722 վկայական, տրված 2013 թվականի հունվարի 14-ին, անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 27-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և 2020 թվականի հունվարի 15-ին տրված եզրակացությունը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ «Այանիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 1/2 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողակտորում 2016 թվականին ինքնակամ կառուցվել է թիվ 1 ինքնակամ շինությունը՝ 383,6 քառ.մետր, թիվ 2 ինքնակամ շինությունը՝ 206,2 քառ.մետր, թիվ 3 ինքնակամ ծածկը՝ 98,4 քառ.մետր և թիվ 4 ինքնակամ պարիսպը՝ 26,3 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ որ «Այանիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 1/2 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.«Այանիս» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 20-րդ փողոցի թիվ 1/2 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողակտորում ինքնակամ կառուցված թիվ 1 ինքնակամ շինությունը՝ 383,6 քառ.մետր, թիվ 2 ինքնակամ շինությունը՝ 206,2 քառ.մետր, թիվ 3 ինքնակամ ծածկը՝ 98,4 քառ.մետր և թիվ 4 ինքնակամ պարիսպը՝ 26,3 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված    2 786 550 (երկու միլիոն յոթ հարյուր ութսունվեց հազար հինգ հարյուր հիսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել համայնքի ղեկավարի օգնական Գոռ Մելիքյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «Այանիս» ՍՊԸ-ին՝ տնօրեն Արթուր Բորիսի Ուզունյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2019 թվականի նոյեմբերի 22-ի «Ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման մասին» թիվ 778-Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner