Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հունվարի 2021 թ.

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 90-Ա որոշումը, որոշում եմ.

1.«ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, տալ թվով 8 մենատների և մանսարդային հարկով երկու եռահարկ շենքերի կառուցման շինարարության թույլտվություն՝  սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 38-րդ փողոցի թիվ 1 հասցեի տնամերձ հողամասում։

2.Պարտավորեցնել «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան՝ շինարարական աշխատանքներն սկսելուց առնվազն երեք օր առաջ, տեղեկացնել համայնքի ղեկավարին, համաձայն N 2-5 ձևի:  

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ «ԳԼՈԲԱԼ ՌԻԸԼ ԻՍԹԵՅԹ» ՍՊԸ-ին՝ տնօրեն Տիգրան Վլադիմիրի Հարությունյան, որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner