Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
Հայկ Հովհաննեսի Մխիթարյանին և Կարեն Գուրգենի Դավթյանին տալ Լ=290 գծմ, D=32 մմ ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի՝ 07-042-0384-0049 կադաստրային ծածկագրով հողակտորում ջրամատակարարումն ապահովելու նպատակով: