Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 նոյեմբերի 2020 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 և 48-րդ կետերով, հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 66-Ա որոշումը և հաշվի առնելով այն, որ քաղաքացի Ռուզաննա Միքայելի Ասուլյանի կողմից Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 3/1 հասցեի հողակտորի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 165,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինության՝ 10,69 քառ.մետր արտաքին մակերեսով պարսպի, պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 3/1 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 165,0 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ջրվեժ, 22-րդ փողոց, թիվ 3/1/1:

2.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 3/1/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 165,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորում ինքնակամ կառուցված շինությունը՝ 10,69 քառ.մետր արտաքին մակերեսով պարիսպը, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

3.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 22-րդ փողոցի թիվ 3/1/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

4.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին՝ Ռուզաննա Միքայելի Ասուլյանին:

5.Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքի ղեկավարի տեղակալ Նորայր Սանթրոսյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner