Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 հունվարի 2019 թ.

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ջրվեժի համայնքապետարան է դիմել քաղաքացի Շիրին Խոդեդանի Ավդոյանը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 10 հասցեի արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյետների հողամասում առկա շինությունների գործառնական նշանակությունը ավտոմեքենաների վերանորոգման բոքսից փոխադրելու գյուղատնտեսական արտադրական նշանակության՝ պահեստի (հիմք՝ առուվաճառքի պայմանագիր, վավերացված 2018 թվականի նոյեմբերի 26-ին, համայնքի ղեկավարի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 520-Ա որոշում):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի    N 88 որոշմամբ հաստատված կարգի պահանջով, որոշում եմ.

 

1.Շիրին Խոդեդանի Ավդոյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 10-րդ փողոցի թիվ 10 հասցեի՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյետների հողամասում առկա շինությունների գործառնական նշանակությունը արտադրական նշանակության՝ ավտոմեքենաների վերանորոգման բոքսից փոխադրել գյուղատնտեսական արտադրական նշանակության՝ պահեստի:

2.Պարտավորեցնել Շիրին Խոդեդանի Ավդոյանին` որոշումից բխող իրավունքները գրանցել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի՝ անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

3.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner