Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30-րդ և 48-րդ կետերի պահանջներով, որոշում եմ.
1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 9-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող 2610,1 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 9-րդ փողոց, թիվ 16:
2.Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի 9-րդ փողոցի թիվ 16 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար: