Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 հուլիսի 2018 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉՎԱԾ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Հովհաննես Արտավազդի Դարբինյանի դիմումը՝ Ջրվեժ համայնքի 1-ին փողոցի թիվ 1/31 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի բնակելի կառուցապատման 37,0 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում իր կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 32,2 քառ.մետր մակերեսով, արտաքին մակերեսըՙ 37,0 քառ.մետր, ավտոտնակն իրեն օտարելու մասին (հիմքՙ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 14052013-07-0004, տրված 2013 թվականի մայիսի 14-ին և անհատ ձեռնարկատեր Վալերի Գալստյանի կողմից 2013 թվականի մայիսի 5-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի         N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 և 35-րդ կետերով, որոշում եմ.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժի 1-ին փողոցի թիվ 1/31 հասցեում գտնվող բնակավայրի բնակելի կառուցապատման 37,0 քառ.մետր մակերեսով հողակտորը և հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված 37,0 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն օտարել կառույցն իրականացրած Հովհաննես Արտավազդի Դարբինյանին:

2.Պարտավորեցնել Հովհաննես Արտավազդի Դարբինյանի՝ մուծելու հողամասի կադաստրային արժեքը, որը կազմում է 167 388 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար երեք հարյուր ութսունութ), ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 96 200 (իննսունվեց հազար երկու հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ:

3.Լիազորել աշխատակազմի գլխավոր մասնագետ Արամազդ Մարգարյանին՝ ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 2-րդ կետում նշված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքելու անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:

6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Սուսաննա Թադևոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner