Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
Թույլատրել Ջրվեժի համայնքապետարանին` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում իրականացնելու 20-րդ և 28-րդ փողոցների արտաքին լուսավորության ցանցի կառուցման շինարարական աշխատանքները, համաձայն «ԿՄՋՀ-ԳՀԱՇՁԲ-18/12» գնման պայմանագրի: