Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 սեպտեմբերի 2019 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՈՒՄ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սվետլանա Սերգեյի Սարգսյանի (ծնված՝ 1985 թվականի հունվարի 1-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 18 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02102014-07-0041, տրված 2014 թվականի հոկտեմբերի 2-ին, անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 16-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն համայնքի կադաստրային քարտեզի և , անհատ ձեռնարկատեր Արարատ Սողոմոնյանի կողմից սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Սվետլանա Սերգեյի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 18 հասցեի տնամերձ հողակտորում 2017-2019 թվականներին ինքնակամ կառուցվել է թիվ 1 բնակելի տուն նկուղ՝ 170,7 քառ.մետր, 1-ին հարկ՝ 208,4 քառ․մետր, 2-րդ հարկ՝ 188,0 քառ․մետր, մանսարդ՝ 151,6 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակ՝ 50,4 քառ․մետր, թիվ 3 ծածկ՝ 52,9 քառ․մետր,թիվ 4 օժանդակ շինություն՝ 3,9 քառ․մետր, թիվ 5 պարիսպ՝ 23,0 քառ․մետր արտաքին մակերեսներով:

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 13-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Սվետլանա Սերգեյի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 18 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ.

1. Սվետլանա Սերգեյի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 18 հասցեի տնամերձ հողակտորում ինքնակամ կառուցված բնակելի թիվ 1 բնակելի տուն նկուղը՝ 170,7 քառ.մետր, 1-ին հարկը՝ 208,4 քառ․մետր, 2-րդ հարկը՝ 188,0 քառ․մետր, մանսարդը՝ 151,6 քառ․մետր, թիվ 2 ավտոտնակը՝ 50,4 քառ․մետր, թիվ 3 ծածկը՝ 52,9 քառ․մետր, թիվ 4 օժանդակ շինությունը՝ 3,9 քառ․մետր, թիվ 5 պարիսպը՝ 23,0 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.

1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում Ջրվեժ համայնքի բյուջեի N 900105228218 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաշվարկված 2 070 732 (երկու միլիոն յոթանասուն հազար յոթ հարյուր երեսուներկու) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.

2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։

3.Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Սվետլանա Սերգեյի Սարգսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նորայր Սանթրոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner