Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



31 հուլիսի 2020 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանի (ծնված՝ 1965 թվականի հունվարի 06-ին) դիմումը, որով ցանկություն է հայտնել օրինականացնել  սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 7-րդ տեղամասի թիվ 9 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շինությունները (հիմք՝ «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի կողմից 2012 թվականի դեկտեմբերի 27-ին տրված թիվ Հ-5303 արխիվային տեղեկանքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, վավերացված 2013 թվականի ապրիլի 17-ին, «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից 2020 թվականի հուլիսի 8-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը):

Համաձայն կադաստրային քարտեզի և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագծի պարզվել է, որ Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 7-րդ տեղամասի թիվ 9 հասցեի այգեգործական հողամասում 1987 թվականին ինքնակամ կառուցվել են՝ թիվ 1 այգետնակը 233,6 քառ.մետր, թիվ 2 ջրավազանը՝ 15,36 քառ․մետր, թիվ 3 ավտոտնակը՝ 29,1 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ 3,7 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 2,6 քառ․մետր արտաքին մակերեսներով (կառուցման տարեթվերի վերաբերյալ համայնքապետարանում տվյալները բացակայում են, որի համար հիմք են հանդիսացել քաղաքացի Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանի դիմումում նշված և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊԸ-ի կողմից չափագրված և հաստատված հողամասի հատակագծում նշված տարեթվերը):

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10, 11, 22.1-րդ կետերի պահանջներով և հաշվի առնելով այն, որ Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 7-րդ տեղամասի թիվ 9 հասցեի այգեգործական հողամասում ինքնակամ կառուցված շենք-շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, շենք-շինությունները կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, որոշում եմ. 

1.Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր այգետարածքի 7-րդ տեղամասի թիվ 9 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված թիվ 1 այգետնակը՝ 233,6 քառ.մետր, թիվ 2 ջրավազանը՝ 15,36 քառ․մետր, թիվ 3 ավտոտնակը՝ 29,1 քառ․մետր, թիվ 4 հենապատը՝ 3,7 քառ.մետր և թիվ 5 պարիսպը՝ 2,6 քառ․մետր արտաքին մակերեսներով, համարել օրինական:

2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր մասնագետ Վահե Սիրականյանի վրա:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Անահիտ Արշալույսի Հովհաննիսյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վահե Սիրականյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner