Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 մայիսի 2018 թ.

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ  մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետով և N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33, 34-րդ կետերով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 30 և 48-րդ կետերով, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի 2018 թվականի մայիսի 15-ի թիվ 06/11.1/2273-18 գրությամբ տրված համաձայնությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 44 հասցեի հողակտորի հարևանությամբ, համայնքային սեփականություն հանդիսացող 223,57 քառ.մետր մակերեսով հողակտորում ինքնակամ կառուցված կիսանկուղըՙ 32,07 քառ.մետր, աստիճանըՙ 1,84 քառ.մետր, բաց պատշգամբըՙ 0,98 քառ.մետր, 1-ին հարկըՙ 57,36 քառ.մետր, բաց պատշգամբըՙ 20,89 քառ.մետր, պարիսպըՙ 5,16 քառ.մետր արտաքին մակերեսներով շինությունների  պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, որոշում եմ.

1.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 44 հասցեի հողակտորի հարևանությամբ գտնվող 223,57 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորին տրամադրել հասցե՝ համայնք Ջրվեժ, գյուղ Ձորաղբյուր, 1-ին այգետարածք, 26-րդ  թաղամաս,  թիվ 44/1:

2.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 44/1 հասցեում գտնվող 223,57 քառ.մ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրի այլ հողերից բնակավայրի բնակելի կառուցապատման հողերի:

3.Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 44/1 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 223,57 քառ.մետր մակերեսով հողակտորում ինքնակամ կառուցված շինությունները` 118,3 քառ.մետր ընդհանուր արտաքին մակերեսով, համարել օրինական և ճանաչել համայնքային սեփականության իրավունքը (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը):

4.Դիմել Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր 1-ին այգետարածքի 26-րդ թաղամասի թիվ 44/1 հասցեում գտնվող գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5.Կառույցի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում կառույցը ձեռք բերելու նպատակով գրավոր առաջարկություն ներկայացնել կառույցն իրականացրած անձին:

6.Հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի տարեկան, ընթացիկ հաշվառման և համայնքի հողային հաշվեկշռում:

7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի գլխավոր  մասնագետ Արամազդ Մարգարյանի վրա:

8.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Սուսաննա Թադևոսյանը։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner